24/07/2022
Մեր պատմությունը։ 🙌❤
Արագածոտնի մարզի Արտենի համայնքում իրականացնում ենք «Արտիունա» (ecoARTeni) ծրագիրը, որի նպատակն է ստեղծել սոցիալապես պատասխանատու միջավայր՝ էկո պայուսակների ստեղծման և վաճառքի միջոցով։ Ի սկզբանե ֆինանսավորում ստացել ենք «Հոդված 3»
և «ԷկոՀաբ» կազմակերպությունների կողմից մեր նախաձեռնությունը իրականացնելու համար։
Գլխավոր դերակատարները համայնքի բնակիչ 5 աղջիկներս ենք։ Մենք կազմակերպում ենք կարուձևի, ներկման, վաճառքի ընթացքը. այսպիսով, գնելով էկո պայուսակներ մեր Արտիունայից` դուք ոչ միայն կատարում եք սովորական գնում, այլև նպաստում եք էկո մշակույթի տարածմանը։