13/01/2022
❔Ի՞նչ է Հիալուրոնային թթուն:
Հիալուրոնային թթուն բնական նյութ է, որը արտադրվում է մեր մարմնի կողմից հյուսվածքները խոնավեցնելու և ձգելու համար: Այն գտնվում մեր մաշկի և հոդերի մեջ: Հիալուրոնաթթուն կարևոր է, քանի որ այն հիմնական նյութերից մեկն է, որն օգնում է մեր մաշկին թարմ, փարթամ և երիտասարդ տեսք ունենալ:
Հիալուրոնային թթվի կիրառումը նման է ձեր մաշկին մի քանի բաժակ ջուր տալուն: Իրականում, Հիալուրոնային թթուն ոչ միայն անմիջական օգուտ է տալիս մաշկին, այն նաև օգնում է այլ մաշկի խնամքի միջոցներին ավելի արդյունավետ աշխատել՝ օգնելով ապահովելով կրկնակի լավ արդյունք:
❔Կարո՞ղ եմ հիալուրոնաթթու օգտագործել խոնավեցնող քսուկի փոխարեն:
Եկեք հասկանանք խոնավացման և խոնավեցման միջև եղած տարբերությունը, երբ խոսքը վերաբերում է մաշկի խնամքին:
Կարելի է ասել, որ հիալուրոնային թթուն հավասար է ջրին, մինչդեռ խոնավացնող քսուկը ավելի շատ կապված ունի յուղայնության հետ: Ձեր մաշկի չորությունը առաջանում է յուղերի պակասից: Ջրազրկումը` ջրի պակասից։ Մաշկի բոլոր տեսակները խոնավացման կարիք ունեն։ Չոր կամ ջրազրկված մաշկը կարող է հանգեցնել շուտ ծերացմանը և բորբոքումների առաջացմանը: Հիալուրոնիկ թթուն կատարյալ միջոց է, քանի որ այն օգնում է մաշկի մակերեսը խոնավեցնել: Խոնավեցնող քսուկները, պաշտպանում են մաշկի բնական յուղային պատնեշը:
Քանի որ հիալուրոնային թթուն և խոնավեցնող քսուկները աշխատում են մաշկի խնամքի տարբեր կարիքների համար, լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում կիրառել հիալուրոնային թթվով շիճուկ տոնիկից հետո և ցանկացած խոնավացնող միջոցից առաջ:
💧Թերթեք հիալուրոնային թթու պարունակող միջոցները տեսնելու համար: