28/08/2026
◾️Անհամապատասխան նյութի ընտրություն
❌Սովորական MDF-ից կամ ցածրորակ ԴՍՊ-ից պատրաստված պահարանները չեն դիմանում խոնավությանը, ջրի շփումից արագ ուռչում են և կորցնում տեսքը։
✅Ընտրեք ջրակայուն MDF կամ PVC հիմքով պահարաններ։
Ուշադրություն դարձրեք չժանգոտող մետաղական ֆուրնիտուրային։
◾️Չափսերի և դռների սխալ հաշվարկ
❌Հաճախ հաշվի է առնվում միայն պահարանի լայնությունը, բայց մոռանում են դռների կամ դարակների բացվելու հետագծի և ազատ տարածքի մասին։
✅Ստուգեք, որ բացվող դարակը չբախվի զուգարանակոնքին, ծորակին կամ դռանը։
Թողեք առնվազն 15-20 սմ ազատ տարածություն հարևան սանտեխնիկայից։
◾️Կախո՞վի, թե՞ հատակադիր պահարան
✔️Կախովի Պահարանները տեսողականորեն ընդարձակում են տարածությունը և հեշտացնում հատակի մաքրումը։ Պահանջում են ամուր բետոնե պատ (չի կարելի ամրացնել թույլ գիպսակարդոնին)։
✔️Հատակադիր պահարաններն ապահովում են ավելի շատ տարողունակություն և հեշտ են տեղադրվում։ Ընտրեք բարձր ոտքերով տարբերակներ, որպեսզի հատակի ջուրը չվնասի կահույքը։
◾️Ներքին տարածքի անտեսում
❌Մեծ արտաքին չափսերով պահարանը կարող է ներսում ունենալ անհարմար դասավորություն, ինչի պատճառով խողովակները (սիֆոնը) զբաղեցնում են ողջ օգտակար տարածքը։
✅Ընտրեք սիֆոնի համար նախատեսված հատուկ կտրվածքով քաշովի դարակներ։
Նախապատվությունը տվեք խորը քաշովի մեխանիզմներով պահարաններին։
▪️Լվացարանի հետ անհամատեղելիություն
❌Երբ պահարանը և լվացարանը գնվում են առանձին, հաճախ լվացարանի խորությունը կամ ձևը չի համապատասխանում պահարանի մակերեսին ու ծորակին։
✅Ձեռք բերեք լվացարանն ու պահարանը որպես մեկ ամբողջական հավաքածու։
Վրադիր լվացարանի դեպքում ստուգեք պահարանի մակերեսի ջրակայունությունը