25/01/2022
Avocado oil
🥑🥑ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԷԼԻՔՍԻՐ
🥑Այսօր ավոկադոյի յուղը համարվում է մաշկի խոնավեցման , սնուցման և երիտասարդեցման ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Ավոկադոյի յուղը յուրահատուկ է , քանի որ նրա բաղադրությունը առավելագույնս մոտ է մարդու մաշկի ծածկույթին։
Ավոկադոյի յուղը պարունակում է վիտամիններ F, A, E, C, B(B1, B2, B3, B9), քլորոֆիլ, սկվալեն, ֆիտոստերոիդներ (բուսական հորմոններ) և մագնեզիում:
Ֆիտոստերոիդների և վիտամին E –ի շնորհիվ` ավոկադոյի յուղը կանխում է տարիքային պիգմենտային բծերի առաջացումը և կանանց մոտ կլիմակտերիկ շրջանում `վաղաժամ ծերացումը: Յուղի մեջ առկա վիտամինային փունջը խորությամբ ներթափանցում է մաշկի բջիջները, բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից , նպաստում է մաշկի սեփական կոլագենի և էլաստինի սինթեզին : Ավոկադոյի յուղն ամրապնդում է եղունգները, խոնավեցնում է և սնուցում այն: 👉Այն իդեալական է աչքերի շրջանի նուրբ մաշկի համար. Խոնավեցնում է և սնուցում, հարթեցնում է մանր կնճիռները : Ավոկադոյի յուղը հարմար է բոլոր տեսակի մաշկի համար, արագ ներծծվում է և չի թողնում յուղոտ հետք: