Cover

Cover Cover is retailer of world's best textile manufactures. We are representers of "Dickson", "Sunbrella" "Oba", "Satler", "Wou&Wo" etc.

Cover ընկերությունը բազմատեսակ գործվածքների, կտորների և տեխնիկական օգտագործման այլ տեքստիլ արտադրանքի խոշորագույն մատակարար է Հայաստանում: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին այնպիսի գործվածքներ և կտորներ, որոնք մշտապես պահանջված են շուկայում, համապատասխանում են եվրոպական չափանիշներին, անընդհատ թարմացվում են և համահունչ են նորաձևության միտումներին: Cover ընկերությունը հանդիսանում է Dickson համաշխարհային բրենդի ներկայացուցիչը Հայաստանում, ինչ արդեն իսկ վստահության, որակի ու շահավետության երաշխիք է: Վստահելի է, քանի որ մենք գնահատում ենք մեր հեղինակությունը և մտածում մեր հաճախորդների հաջողության մասին: Շահավետ է, քանի որ ընկերությունը կարող է առաջարկել ընտրության լայն տեսականի շահավետ գնով:
Մենք առաջարկում ենք կտորներ հյուրանոցների, հանգստյան գոտիների, բիզնես կենտրոնների, ռեստորանների, մանկական սրահների, թատրոնների/կինոթատրոնների և այլ հասարակական վայրերի համար: Տվյալ կտորները չեն կորցնում իրենց որակը ժամանակի ընթացքում, ինչպես նաև չեն կորցնում իրենց տեսքը լվանալուց հետո: Կտորները հրակայուն են (շնորհիվ օպտիկամանրաթելի կրակը չի բռնկվում), հեշտ են մաքրվում, դիմացկուն են և շնչող, թունավոր չեն, պահպանում են ձևը, բացի այդ՝ ծալքեր չեն առաջանում: Նմանատիպ կտորները կարելի է օգտագործել, օրինակ, բազմոցների, բազկաթոռների, աթոռների, վարագույրների, բարձերի, մահճակալի ծածկոցների, սփռոցների համար, ինչպես նաև կարող են կիրառվել անձրևանոցների համար:
Ընկերության բազմազան տեսականու մեջ ներառված են նաև բացօթյա տարածքների օգտագործման համար նախատեսված կտորներ: Այս գործվածքները պատրաստվում են պոլիեսթերից կամ ակրիլից, ինչի շնորհիվ էլ դրանք չափազանց ամուր և դիմացկուն են: Քամիները, փոշին և այլ մեխանիկական ազդեցությունները չեն հասցնի որևէ էական վնաս տվյալ կտորներին, և ամենակարևորը՝ արևից չի փոխվի կտորների գույնը: Այս կտորները կօգնեն Ձեզ պատշպանվել արևից՝ ծառայելով որպես ծածկոց պատշգամբների, բացօթյա սրճարանների, շինությունների մուտքերի, պատուհանների և դռների համար: Դրանք կարելի է օգտագործել նաև բացօթյա տեղադրված կահույքի համար, զբոսանավերի, ավտոմեքենաների սրահների երեսպատման, ամառանոցների ինտերիերի համար:
Ընկերությունն առաջարկում է նաև մարկիզա կտորներ, որոնք անջրանցիկ են և պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Այս ամենից բացի Cover ընկերությունը մասնագիտացած է շերտավարագույրների ներկրման ասպարեզում: Մեզ մոտ կարող եք գտնել հորիզոնական և ուղղահայաց ձևի պլաստիկ ու մետաղյա շերտավարագույրներ, որոնք լայնորեն կիրառվում են գրասենյակներում, արտադրական շինություններում, հյուրանոցներում, հիվանդանոցներում, բնակարաններում: Շերտավարագույրները պաշտպանում են անձրևից, արևից, փոշուց, կարգավորում են ջերմային կամ օդային հոսքերը: Կարևոր առավելություններից է նաև այն, որ շերտավարագույրները տեսողականորեն մեծացնում են սենյակի տարածքը:

Cover ընկերության հետ աշխատելը կօգնի Ձեզ ազատվել ավելորդ հոգսերից, քաշքշուկներից: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակը և մատուցում ենք որակյալ ծառայություններ և որակյալ ապրանքներ: Մենք առաձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապրանքների որակին` բավարարելով բոլոր հաճախորդների պահանջները:

Address

90 Mayraqaghaqayin Avenue
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37493832121

Alerts

Be the first to know and let us send you an email when Cover posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share