Actual bookstore Ակտուալ գրախանութ

Actual bookstore Ակտուալ գրախանութ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Actual bookstore Ակտուալ գրախանութ, Book shop, Zoravar andranik 73, Yerevan.

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը. ի՜նչքան է փոխուել, միանգամից լաւ չճանաչեցի․․․  Եւ մարդիկ են գտնւո...
11/03/2025

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը. ի՜նչքան է փոխուել, միանգամից լաւ չճանաչեցի․․․

Եւ մարդիկ են գտնւում, որ պատմում են նրա արած քաջագործութիւնները, հին ծանօթութիւնն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպէս մարդը հետը ոչ մի ծառայ չունի, զարմանքով հարցնում են անծանօթները։

— Էդպես է դրա սովորութիւնը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասաւ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ 

— Հապա ինչպէս է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մէջքին կապել։

— Շնորհքն էլ հէնց դրա մէջն է, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թէ չէ լաւ թրով, ի՞նչ կայ որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելօքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարօտ էինք երեսդ տեսնելու եւ ահա էսօր բախտաւոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մէջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը ​թափ է տալի։ Ժողովրդականները խորհրդաւոր իրար աչքով են անում, հասկանում են, թէ էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կը նշանակէր․․․

Ու ցրվելով հարբած հարսանքաւորները տարածօւմ են ամէն տեղ, թէ գալիս է 

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Գիրքը պատվիրելու 📞 055 811939:
Արժեքը ՝ 3600 դրամ ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարդու ապրած դժոխքի և զգացած ցավի բոլոր երանգները Մարգարիտ Դյուրասը նկարագրել ...
27/02/2025

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարդու ապրած դժոխքի և զգացած ցավի բոլոր երանգները Մարգարիտ Դյուրասը նկարագրել է հակիրճ և պարզ։

«Ցավը» Դյուրասի՝ հոգեկան բարդ ճանապարհ անցնող հերոսների ապրումների մասին պատմող պատումաշարն է։
Գիրքը ամրագրելու 📞 055 811939:

Սուրճը միշտ ակտուալ է, համարը նվիրված է սուրճին եւ սրճասերներին։Պատվիրելու համար 📞 055 811939:
23/02/2025

Սուրճը միշտ ակտուալ է, համարը նվիրված է սուրճին եւ սրճասերներին։

Պատվիրելու համար 📞 055 811939:

 Ես քեզ ինչպե՞ս հասկանամ,Դու այնպես բարդ ես,Մերթ բռնակալ, մերթ հլուՄի թիապարտ ես։Դու ինձ ներել չես կարող Մեղքերիդ համար,...
17/02/2025



Ես քեզ ինչպե՞ս հասկանամ,
Դու այնպես բարդ ես,
Մերթ բռնակալ, մերթ հլու
Մի թիապարտ ես։
Դու ինձ ներել չես կարող
Մեղքերիդ համար,
Այդպես էլ է պատահում,
Ի՞նչ արած, մարդ ես։

Պատվիրելու 📞 055 811939:

Երեխաները գոյություն ունեին, սիրելի, պաշտելի, անվերապահ, բայց կասկածն ամենուր էր սողոսկել: Երեխաները, նրանց հոտը, նրանց ...
16/02/2025

Երեխաները գոյություն ունեին, սիրելի, պաշտելի, անվերապահ, բայց կասկածն ամենուր էր սողոսկել: Երեխաները, նրանց հոտը, նրանց ժեստերը, իր հանդեպ նրանց մղումը, այդ ամենը նրան հուզում էր այն աստիճանի, որ նկարագրել չէր կարող: Երբեմն ցանկություն ուներ նրանց հետ միասին երեխա լինել, նրանց հարթության վրա հայտնվել, ձուլվել մանկության մեջ: Ինչ-որ բան մեռել էր, ու դա միայն երիտասարդությունը կամ անհոգությունը չէր: Նա այսուհետ պետք էր: Իր կարիքն ունեին, ու նա պարտավոր էր դրա հետ հաշվի նստել: Հայր դառնալով նա սկզբունքներ ու համոզմունքներ ձեռք բերեց, մինչդեռ ինքն իրեն երդվել էր երբեք չունենալ: Նրա մեծահոգությունը հարաբերական դարձավ: Նրա հետաքրքրությունները պաղեցին: Նրա տիեզերքը կրճատվեց:

Լեյլա Սլիմանի Մեղմիկ օրեր ։
Գիրքը պատվիրելու համար։ 📞 055 811939!

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․   Այ...
13/02/2025

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

Լոռեցի Սաքոն եւ այլ ստեղծագործություններ։
Հայերեն - իտալերեն։
Գիրքը պատվիրելու 📞 055 81 19 39:

Գիրքը կրկին վաճառքում է սիրելի ընթերցողներ։Պատվիրելու 📞 055 81 19 39:
11/02/2025

Գիրքը կրկին վաճառքում է սիրելի ընթերցողներ։
Պատվիրելու 📞 055 81 19 39:

Շուտով գրքատոն է։📕📗📘Գնել ե՞ս ակտուալ նվերներ ՝ գրքեր։🤔Եթե ոչ, շտապիր։🏃Հաշված օրեր են մնացել։ Պատվիրելու 📞 055 811939:
09/02/2025

Շուտով գրքատոն է։📕📗📘
Գնել ե՞ս ակտուալ նվերներ ՝ գրքեր։🤔
Եթե ոչ, շտապիր։🏃
Հաշված օրեր են մնացել։
Պատվիրելու 📞 055 811939:

Առաջարկում եմ մի գեղեցիկ պատմվածք կարդալ սիրելի թարգմանիչ, արձակագիր Վարդան Ֆերեշեթյանի՝  « Պոչը » գրքից ։«Մենություն » ...
07/02/2025

Առաջարկում եմ մի գեղեցիկ պատմվածք կարդալ սիրելի թարգմանիչ, արձակագիր Վարդան Ֆերեշեթյանի՝ « Պոչը » գրքից ։

«Մենություն »

Սերը՝ երկու մենություն է, որ ողջունում իրար, շփվում եւ պահպանում են միմյանց։
Ռ.Մ.Ռիլկե

Երեկոյան այն ժամին, երբ ծառերի ստվերները հուլորեն երկարում եւ մարող արեւի շողերի ներքո ասես ավելի էին շեշտում մայթեզրի ծառերի անօգությունը թալկացող քաղաքի արեւմարի առկայծող լույսերի ցանցում եւ ծառերը ստվերներից բաժանվելով սսկվում էին մթնշաղի պատրանքային առկայծումներում եւ լույսն ու ստվերը կորցրած տխրամած հակվում էին մայթերի վրա, մի պահ ամենուր տիրում էր համագրավ լռությունը, որ այդ օրերին ծառերի ճղնակոտոր ու անստվեր մենությունն ավելի ահարկու էր դարձնում...
Այնուհետեւ գիշերվա վրա հասնելուն պես սկսում էին լսվել շների հատուկենտ ու հետզհետե ահագնացող հաչոցները, որ օրեցօր սկսում էին ծածկել նույնիսկ մայթեզրյա խանութներին մերձակա խարույկների մոտ հացի հերթերում կանգնած մարդկանց վեճերն ու բացականչությունները։
Այդ օրերն ապրած, եթե ոչ բոլորը, ապա գոնե մեծ մասը, պիտի որ հիշի սովալլուկ, գզգզված, ուրուների պես աղբարկղերից դուրս թռչող շվարած ու կատաղած շներին, որ համարյա ամեն օր գիշերները ուղեկցում էին մեզ, իսկ երբեմն էլ սովից գժված, անզոր եւ իրենց էլ անհասկանալի կատաղությամբ, հարձակվում էին պատահած անցորդի վրա, եւ նույնիսկ գզգզել էին մի մանկահասակ աղջկա...
Եղան եւ այլ դժբախտ պատահարներ, որոնք շուրթեշուրթ անցնելով, բազմապատկվելով ու ահագնանալով վերածվեցին մղձավանջի, որի մեջ համարյա մարդ չէր մնացել, այլ միայն կիսառսպելական հրեշավոր շներ...
Իսկ հետո սկսվեցին կրակոցները, եւ ինչպես մի ժամանակ անտառներում գայլերին, քաղաքում անխնա սկսեցին գնդակոծել շներին, համարյա տեսակն իսպառ վերացնելու մոլուցքով բռնված, եւ ինչպես բոլոր տեսակի եղեռններում ու սպանդներում, դրա մեջ էլ ինչ–որ նողկալի ու քստմնելի բան կար, որ բացատրության չէր տրվում, բայց եւ խորացնում էր բոլորիս մեջ թաքչած մենությունը։
Ճակատագրի բերմամբ, հենց այդ մութ ու ցուրտ օրերին փոստատարը մի օր թակեց մեր ավագ ընկերոջ՝ անտիկ եւ ժամանակակից համաշխարհային գրականության դասախոս Լեւոն Ներսիսիյանի դուռը ու նրան հանձնեց Ֆրանսիայից այստեղ հասած «Մենություն» հանդեսի մի քանի համարները, որ նրան ուղարկել էր իր հեռավոր ու մոռացված ծանոթներից մեկը, ով հիմա միայնակ ապրում էր Փարիզում, եւ գտել էր մի բան, որով ինչ–որ մեկը հաղորդակից կլիներ իր «Մենությանը»։ Դա մի եռամսյա հանդես էր, որի համարներում ժողովված էին մենությանը վերաբերող տարբեր բաներ՝ ասույթներ, բանաստեղծություններ, էսսեներ, պատմվածքներ, նոթագրություններ եւ այլն։ Եվ հենց այդ օրերից մի օր, երբ արդեն քչացող շների ուղեկցությամբ ընկերոջս՝ բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանի հետ, ինչ–որ տեղ խմելուց հետո, քայլում էինք քաղաքի մթին լռանիստ փողոցներով, ես չգիտես ինչու, հիշեցի ու պատմեցի այդ «Մենություն» հանդեսի մասին, ինչը շատ ոգեւորեց նրան ու նա որոշեց այդ թեմայով զրույցների մի շարք անել մի երկու եղած եւ կամ թե այդ պահին իր նախընտրած միանգամայն տարբեր գրողների հետ՝ Աղասի Այվազյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի։
Այդ զրույցներից առաջինը տպագրվեց, իսկ երկրորդը, որ ձայնագրվել էր մի փոքրիկ ժապավենի վրա՝ անհետ կորավ...
Եվ քանի որ այնպես պատահեց, որ ես պատահաբար երկու զրույցներին էլ ներկա էի՝ թե տպագրվածին եւ թե կորածին, թեպետ ավելի շուտ որպես ունկնդիր եւ բաժակակից, այլ ոչ թե մասնակից, հիշողությանս փետրավոր ամպերի մեջ ահա մնաց մի դրվագ եւ կամ թե պատմություն այս կորած զրույցից, որը ես կուզենայի զետեղել որեւէ երեւակայական «Լավագույն չգրված պատմվածքներ» ծաղկաքաղում։
Ահա հիշողությանս աղոտած խուղերից հանած այդ պատմությունը.
–Ահա այդ ցուրտ ու մութ օրերին, երբ օր ու գիշեր խառնվել էին իրար, երբ հեռավոր գոչյունները, հաչոցներն ու խլաձայն կրակոցները չէին թողնում քնել, ես ամեն օր լուսադեմին ելնում էի պատշգամբ ծխելու եւ երկար նայում էի արեւի խատուտիկ ջերմությունից կայտռող եւ անհանգիստ ուտելիք փնտրող երկու շան, որ չնայած սննդի բացակայությանը չէին վհատվում ու ահա երկար փնտրտուքներից հետո մի մեծ ոսկոր էին գտել, որն այնքան ողորկ էր, որ արեւի շողերի անդրադարձից աչքերդ կուրացնում էր։ Եվ ահա նրանք այդպես անօգ ու շվարած երկար նայում էին այդ ոսկորին, մինչեւ որ շներից մեկն իրեն թափ տվեց, աշխուժացավ ու ոսկորը բերանն առնելով նետեց հեռու, եւ ահա մյուսն էլ ընդարմացումից ելնելով ու հեւքոտ վազելով հասավ ոսկորին ու այն ետ նետեց, ու սկսվեց մի քանի օր տեւող երկարատեւ խաղը, որի մեջ ինչ–որ հուսադրող բան կար եւ կամ թե միմյանց մխիթարելու սրտառուչ ջանք։
Եվ ահա մի օր էլ կեսգիշերին մոտիկ կրակոցների ձայն լսեցի, եւ երբ ահա լուսադեմին, սովորականից շուտ, ելա պատշգամբ ծխելու, ապա տեսա շներից մեկին, որ երկար ու անթարթ նայում էր այն մեծ ու ողորկ ոսկորին։ Եվ ահա աչքերով երկար փնտրում էի երկրորդ շանը, որ այդպես էլ չէր գալիս, ու չեկավ, մինչեւ որ հասկացա եղելությունը։ Եվ շունը, որ երկար ու անքթիթ նայում էր մեծ ու ողորկ ոսկորին, հանկարծ, առաջվա պես, իրեն թափ տվեց, ոսկորը բերանն առավ ու ամբողջ ուժով նետեց հեռու եւ արագընթաց հեւիհեւ վազելով հասավ ոսկորին ու այն ետ նետեց, եւ այդպես շարունակ, լեզուն ուժասպառ դուրս գցելով, մինչեւ որ մենությունը գտնի ինքն իրեն...

Գիրքը պատվիրելու 📞 055 81 19 39 ։

Ու միայն ես էի, որ հեռացել էի, բայց չէի մեծացել ։***- Տարօրինակ են դանիացիները,-ասաց Զեհրան,_անհասկանալի։ Ի՞նչու մարմինդ...
06/02/2025

Ու միայն ես էի, որ հեռացել էի, բայց չէի մեծացել ։
***
- Տարօրինակ են դանիացիները,-ասաց Զեհրան,_անհասկանալի։ Ի՞նչու մարմինդ էդպես տանջել , երբ կարող ես ուղղակի տաք հագնվել ու թեյ խմել։
- Երևի անհանգստանալու ոչինչ չունեն, ստիպված կյանքը բարդացնում են։

Բյուրակն Իշխանյան Կտորե տոպրակ

Գրքի արժեքը ՝ 4,000 դրամ։
Պատվիրելու 📞 055 81 19 39 ։

Address

Zoravar Andranik 73
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Actual bookstore Ակտուալ գրախանութ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category