12/04/2025
"Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի մուտքի ցուցանակ" հուշանվերային մեդալ:
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Մարտունի քաղաքի մուտքի ցուցանակի գունավոր լուսանկար:
Մարտունի, քաղաք Արցախի Հանրապետության արևելյան մասում, Մարտունու շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից 58 կմ հեռավորության վրա։
Համայնքը հարթավայրային է, ունի 8243,64 հա տարածք, որից 5466,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2364,73 հա անտառային հողեր։
2015 թվականին Մարտունի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 5705 մարդ, կար 1624 տնտեսություն։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Մեծն Ներսես եկեղեցի (XX դ.), Գևորգավանի ռուսական եկեղեցի (XIX դ.):
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, «Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ, Մարտունու մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, կար 2 դպրոց` 1 հոսքային և 1 հիմնական, որտեղ սովորում էին 765 աշակերտներ, և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, համայնքն ուներ 2 պետական մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախում են 333 երեխաներ։
Հուշանվերային մեդալը ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378