16/07/2026
ՕՐ 1` ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑ
🧩1-ին դասարան- Քանի՞ թիվ կա, որ մեծ է 6-ից և փոքր է 10-ից:
🧩2-րդ դասարան-Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց: Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:
🧩3-րդ դասարան-Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Չաչա, 2. Չեչե, 3.Չիչի, 4.Չոչո: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:
🧩4-րդ դասարան-Երկնքում այն մի հատ է, քաղաքում՝ երկու հատ, իսկ երկրագնդում ընդհանրապես չկա։
🧩5-րդ դասարան-Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
🧩6-րդ դասարան-Որտե՞ղ է հնարավոր, որ ձին թռչի ձիու վրայով։
🧩7-րդ դասարան-Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։
🧩8-րդ դասարան-Ունեմ երկու ավազե ժամացույց՝ 4 և 7 րոպեանոց։ Ինչպե՞ս չափել ճիշտ 9 րոպե։
🧩9-րդ դասարան-Երեք անջատիչ կա, իսկ մյուս սենյակում՝ մեկ լամպ։ Կարելի է միայն մեկ անգամ մտնել լամպի սենյակ։ Ինչպե՞ս պարզել, թե որ անջատիչն է լամպինը։
Պատասխանը գրիր անձնական նամակով📩` նշելով,թե որ դասարան ես։
Ճիշտ գուշակի'ր 30 հարց կամ խնդիր` 30 օրում և ստացիր նվեր🎁
Ճիշտ պատասխանը կլինի 1 օր հետո` Instagram Story բաժնում