09/23/2023
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։ Ս․թ․ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։ Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
# # #
Visit to Armenia by Congressional Delegation led by Senator Gary Peters
The U.S. Embassy in Armenia welcomes a U.S. Congressional Delegation led by Senator Gary Peters (D-MI). During his visit on September 22-25, Senator Peters will meet with Speaker of the National Assembly Alen Simonyan, Deputy Foreign Minister Paruyr Hovhannisyan and other stakeholders to discuss U.S.-Armenian relations and the impact of Azerbaijan’s recent military actions on the Armenian population of Nagorno-Karabakh. He will participate in a wreath laying ceremony at the Armenian Genocide Memorial. Senator Peters will also travel to Syunik to meet with local officials and discuss the security and humanitarian challenges.