14/09/2026
Մենք փնտրում ենք վաճառողուհի-խորհրդատու ♥️
Ի՞նչ ենք ակնկալում քեզնից․
• Գրքերի և տեսականու վերաբերյալ ջերմ ու գրագետ խորհրդատվություն,
• Վաճառքի հմտություններ,
• Համակարգչային հիմնական գիտելիքներ,
• Գերազանց հայերեն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
• Տեսականու ցուցադրման ապահովում։
Ի՞նչ է սպասվում քեզ․
✨ Ընկերական ու ջերմ մթնոլորտ, որտեղ կարող ես աճել, իսկ ամենահաճելին՝ անսահմանափակ կարդալ, ստանալ նվերներ ու հատուկ զեղչեր։
📌 Աշխատանքային գրաֆիկ՝ կես դրույք:
📌 Դիտարկելու ենք միայն CV (ինքնակենսագրական) ունեցող թեկնածուներին։
Եթե պատրաստ ես դառնալ մեր թիմի անդամը, ուղարկիր CV-դ [email protected] էլ․ հասցեին։
📍 Հասցե՝ ք. Արտաշատ, Շահումյան 30 (նորակառույց շենքերի դիմաց)
Սիրով սպասում ենք հենց քո CV-ին: 📖✨