Ew HS

Ew HS Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ew HS, Shopping & retail, Aygek.

03/12/2023

Պոդոդերմատիտ
Ճագարների ամենատարածված հիվանդություններց մեկն է, որը ուղեկցվում է ոտքերի տակ խոցերի, կոշտուկների, վերքերի առաջացումով, հաճախ հանդիպում է ծանրաքաշ, խոշոր ճագարնների մոտ:
Պատճառներն են՝ վանդակի անհարթ փայտե կամ ցանցային ժանգոտ հատակը, կոշտ գորգեր, սանիտարական վատ վիճակը վանդակներում մեզի կամ արտաթորանքի առկայություն, ինչպես նաև բարձր ջերմաստիճան և խոնավություն, կենդանու ավելորդ քաշը կամ վանդակը որը չափազանց նեղ է նրա համար: Բացի այդ, պոդոդերմատիտի առաջացման պատճառը կարող է լինել կենդանու ծանր սթրեսը:
Հիվանդության երկու փուլ կա ՝ սկզբնական և վերջնական: Առաջին փուլը բավականին հեշտ է բուժվում, այն բնութագրվում է կենդանու թաթերի տակ ճաքերի ու թաց վերքերի առաջացմամբ։ Եթե ժամանակին չեք նկատում և չեք օգնություն, ապա ախտածին միկրոֆլորան այդ ճեղքերով մտնում է վերքերի մեջ, ինչը հանգեցնում է արյունահոսող վերքերի որը կարող է բերել կենդանու մահվան:
Կենդանին երկար ժամանակ պարկում է, ոտքերը ձգում, դադարում է ուտել, կտրուկ կորցնում է քաշը, վերքերից և խոցերից արյունոտ կամ թարախային արտանետումներ են նկատվում կենդանին անհանգիստ է հիվանդության առաջին ախտանիշներից մեկը կենդանու ոտքերի ճարահատյալ բարձրացումն է, վերջնական ախտորոշումը դրվում է վերջույթների զննումից հետո:
Բուժումը- առաջին հերթին մաքրեք վերքերը թարախից և բուժեք դրանք ախտահանող լուծույթով 3% ջրածնի պերօքսիդով կամ յոդով ամեն օր մշակել վերքը, մինչև մաշկը լիովին բուժվի: Կոշտացած վերքերի դեպքում կոշտուկները պետք է վիրաբուժական միջամտությամբ քերել և մշակել պերկիզով, յոդով, Վիշնևսկու քսուքով կամ Լեւոմեկոլով վիրակապել, եթե անհրաժեշտ է ներարկել հակաբիոտիկ ներմկանային, որը կարող է օգտագործվել որպես բիցիլին կամ համարժեք որևէ հակաբիոտիկ: Նաև լավ ազդեցություն է թողում ՝ Alu-Glyn-Spray- ը, որը ծածկում է ցավոտ տեղը պաշտպանիչ թաղանթով ՝ կանխելով դրսից մանրէների ներթափանցումը:
Կանխարգելումը- ապա պետք է անմիջապես փոխարինեք հատակը ավելի մեղմով (վանդակում կարող եք տեղադրել հատուկ ռետինե գորգ), հետևել նրանց հիգիենային:

03/12/2023

Նապաստակի և ճագարի տարբերությունը
Ճագար բուծող բայց նապաստակ ասող բոլոր մասնակիցների համար
1. Նապաստակը ապրում և բազմանում է վայրի բնությունում ծնում է ամենաշատը 4-6 ձագ, իսկ ճագարներինը 4-18 ձագ։
2. Իմուն համակարգը նապաստակի մոտ ավելի բարձր է
3.Նապաստակի մարմնի կառուցվածքը ավելի մկանոտ է՝ տես նկարում
4.Նապաստակի ձագերը ծնվում են մազածածկով, աչքերը բաց և 3- րդ օրը ընդունակ են ուտել կանաչ թարմ խոտ։
5.Նապաստակները իրենց ծնարանը բույնը կառուցում են թփուտների մեջ հողի մակերեսին:
6. Նապաստակի հղիությունը տևում է 48-52 օր, իսկ ճագարներինը՝ 29-32 :
7. Կաթնատվության շրջանը նապաստակի մոտ տևում մի քանի օր իսկ ճագարներինը 30 օր : #Հերմինե Սարգսյան շարունակելի։

03/12/2023

Ճագարամիս
•Էներգետիկ արժեքը 100 գրամում
•Կալորիականություն – 156 կկալ
•Սպիտակուցներ – 21.5գր
•Ճարպեր – 11 գր
•Ածխաջրեր – 0 գր
•Այրվածքային մնացորդ – 1.2գր
•Ջուր – 66.5գր
•Ճագարի միսը առանձնանում է բացառապես բարձր սննդային հատկություններով: Քիմիական, մորֆոբիոքիմիական և տեխնոլոգիական հատկություններով այն գերազանցում է մյուս կենդանիների մսերին:
•Ճագարի միսն ունի սպիտակ գույն բաց վարդագույն երանգավորմամբ, գրեթե առանց համ է, փափուկ և խիտ կառուցվածքով: Այն անյուղ է, բարակ մանրաթելային հյուսվածքներով, բարակ ոսկրերով, խոլեստերինի աննշան պարունակությամբ:
•Միջինում ճագարի մսի 80-85 տոկոսը մկանային հյուսվածքներն են, որն էականորեն ավելի շատ է, քան ձիերի մոտ (60-65 տոկոս), խոշոր եղջերավոր անասունների մոտ (57-62 տոկոս), ոչխարի մոտ (50-60 տոկոս), խոզի մոտ (40-52 տոկոս) և բրոյլեր ճտերի մոտ (51-53 տոկոս):
•Ճագարի միսը համարվում է ամենադիետիկ մսերից մեկը, քանի որ շատ քիչ ճարպային շերտ ունի: 100 գրամում 156 կկալ է: 100 գրամ տապակած ճագարի միսն ունի 155 կկալ, իսկ 100 գրամ խաշած միսը՝ 177 կկալ: Այս մսի չափավոր օգտագործումը չի առաջացնում ճարպակալում:
Հաշվի առնելով կենսաբանական բարձր արժեքը՝ ճագարի միսը խորհուրդ է տրվում ներառել բոլոր տարիքի մարդկանց ճաշացանկում, ինչպես նաև լայնորեն օգտագործել բժշկական սնուցման մեջ։ Դիետոլոգների կարծիքով՝ ճագարի մսի կանոնավոր օգտագործումը նպաստում է ճարպային նյութափոխանակության նորմալացմանը՝ պահպանելով օրգանիզմում սննդանյութերի օպտիմալ հավասարակշռությունը։ Այս առումով ճագար նշանակվում է մարսողական հյութերի պակաս ունեցող հիվանդների համար, ինչպիսիք են գաստրիտը, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցային հիվանդությունը, կոլիտը և էնտերոկոլիտը, լյարդի և լեղուղիների հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություններ, աթերոսկլերոզ, սրտի հիվանդություն, երիկամներ: հիվանդություն, շաքարախտ և այլն: Երիկամների հիվանդությունների դեպքում շատ լավ թերապևտիկ ազդեցություն է տալիս ճագարի լյարդի սննդում օգտագործումը։

02/12/2023

Արծաթ,серебро
Այս ցեղատեսակի մորթու գույնը լինում է բացից մինչև մուգ, բայց ամեն ինչ արծաթափայլ երանգով է։Մաքուր ցեղատեսակների աչքերի շուրջ մազերը մի փոքր ավելի մուգ են, ինչպես նաև ականջների, պոչերի և թաթերի վրա։
Ձագերրի քանակը 8-ից 12, ձագուկների մորթին կա՛մ սև է, կա՛մ մուգ կապտամոխրագույն, արծաթափայլ գծերը հայտնվում են100րդ օրը,որը ցեղատեսակի յուրահատկություններից է։Առավելությունները
Արագ հասունացում. 90-110-րդ օրը մատղաշ կենդանիները կարող են մորթի ենթարկվել (մսեղիքը կազմում է 58 – 60%) այս ցեղատեսակի միսը համարվում է նրբագեղություն։ Նրան նույնիսկ հատուկ անուն են տվել՝ մարմարե միս։ Մսի յուրահատուկ համն ու հյութեղությունը տալիս են միատեսակ ճարպային շերտերը։
«Արծաթ,серебро» ցեղատեսակը ունի մի քանի ենթատեսակներ դրանք են Եվրոպական արծաթ, Արծաթե հսկա, Մեծ բաց արծաթ և Մեծ գերմանական դեղին արծաթ։ Մեծահասակ ճագարը ունենում են 4 ից մինչև 6 կգ, միջին քաշը՝ 5 կգ, չեմպիոնները հասնում են 8,3 կգ։Նրանք ունեն հաստ և շատ փափուկ մորթի, իրենց լավ են դրսևորել ցուրտ վայրերում: Բնութագրերը ստանդարտ են, մարմինը՝ երկարավուն, ամուր։ Ականջները ուղղահայաց են Մորթին ամբողջ մարմնով հավասարապես արծաթագույն է։

02/12/2023

#ՓՔԱՆՔԻ ԲՈՒԺՈՒՄՒ
Բուժումը՝ հիմնականում համալիր միջոցառումներով է (комплекс) կենդանատերը, խնամողը ինքը պետք է անցնի փքանք առաջացնող պատճառների կետերը, որպեսզի ընտրի բուժուման նպատակային եղանակը, զուգահեռ կատարի ֆիզոթերապեֆտիկ միջոցառումներ օրինակ փորի մերսում:Փքանքի բուժման ելքը 50/50 է, ուստի պետք է այնպես անել որպեսզի փքանք առաջացնող պատճառները վերացնել: Դեղորայքային բուժման նպատակով տալիս են Էսպումիզան կամ դուֆալակ, տիպանոլ, հագեցած ածուխ, կաթնաթթու , միզուղիների բորբոքման համար ձեր նախընտրած պրեպարատը(օր.`ֆուրազոլիդոն և այլն),աղիքային ինֆեկցիաների դեմ ձեր նախընտրած պրեպարատը(օր.` бровафом новый և այլն):
Հիվանդության բուժման սկզբի 15 ժամվա ընթացքում տրվում է միայն ջուր, հետո ավելացվում է բարձր որակի չորացրած խոտ:Արգելվում է բանջարեղն, միրգ, և հացահատիկները: Խանխարգելիչ բուժումը կաթնաթթու պրեպարատն է 80 (1լ/1մլ)կամ 40 %(1լ/2մլ) քց որը բավականին արդյունավետ է, դեղամիջոցը խթանում է մարսողությանը և աճին, նպաստում հիվանդության կանխարգելմաննը :

02/12/2023

Փքանք
Ճագարներ մոտ մարսողական համակարգը լավ զարգացած չեն, և սննդի շարժումը տեղի է ունենում նոր չափաբաժին ուտելու հետևանքով, ապա ցանկացած սպազմ կամ սննդի կանգ կարող են առաջացնել մարսողակլան համակարգի աշխատանքի դադար: Այդ իսկ պատճառով այս հիվանդությունը համարում ենք պատճառահետևանքային հիվանդոււթյուն:
Պատճառներն են՝
1. Ստրեսը (տեղափոխություն,բժշկական միջամտություն,աղմուկ, շոգ և այլն)
2. Սննդի կազմի կտրուկ փոփոխը
3. Աղիքային ինֆեկցիանները
4. Կոկցիդիոզը
5. Աղիներում պարազիտների կուտակումը
6. Հյութալի կերերի շատ չափաբաժինը
7. Սննդակարգում նեխած, անորակ կերերի ներառումը
8.Վանդակների վատ սանիտարական վիճակը
9. Միզուղինների բորբոքումը և այլ:
Ախտանշանները ՝ կերի և գազի անացանելիությունը բերում է կենդանու ընկճմանը, կենդանին չի կարողանում ուտել խմել, ընկնում է ջերմությունը, նկատվում է դուղ և վախի զգացողություն որը պայմանավորված է ցավի զգացումով: Հիվանդության նշան կարող է հանդիսանալ կղանքի բացակայությունը երբեմն էլ ուղեկցվում է լուծով:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

02/12/2023

Խորհրդային կամ Հայկական Մարդեր ճագարի ցեղատեսակը ստացվել է 1931-1940 թթ. Հայաստանում: Խորհրդային Մարդեր կամ Հայկական ցեղատեսակը տարածված է Անդրկովկասում, առավելապես Հայաստանում։ Ցեղատեսակը ջերմասեր է, այն ​​բուծվել է ՀՀ կլիմայական պայմանների համար։
Սեռահասուն ցեղատեսակի գույնը շագանակագույն է, 1,5-2 ամսականից այն դառնում է դարչնագույն, գլուխը, ականջները, թաթերը և պոչը մարմնից ավելի մուգ են:Մարդեր ցեղատեսակի ճագարները միջին չափի են, Ֆիզիկական կազմվածքն ամուր է, գլուխը փոքր է, կլորավուն։ Մորթին առաձգական է, փափուկ, հաստ ու փայլուն։
Հասուն ճագարների քաշը 3,8 - 5 կգ է, որոշներինը՝ մինչև 6-6,4 կգ։ Ունենում են 7-8, երբեմն՝ մինչև 11-12 ձագ։ Նորածինների քաշը 58-60 գրամ է, մեկ ամսից հետո՝ 0,8-1,2 կգ, 2 ամսականում՝ 1,6-1,7 կգ, 3 ամսականում՝ 2,3-2,6 կգ։ Սպանդից հետո 58-60% -ը կազմում է մաքուր միսը: Ճագարներից ստացվում են առանձնահատուկ գույնի մեծ և փոքր մորթիներ։ Մորթիները ներկված չեն, օգտագործվում են բնական տեսքով։

02/12/2023

Կաթնաթթվի լուծույթների պատրաստում։
2 %-անոց լուծույթը տրվում է օրական 1 ճագարի հաշվով 4-7,5 մլ չափով, պատրաստելու համար ավելացնել 100 մլ ջրին 2,5 մլ 80% կաթնաթթու, կամ 5մլ 40%անոցը։
5%անոց կաթնաթթուն տրվում է սուր փքանքի ժամանակ, ամեն ճագարի համար օրական 4 մլ-ից ով ավել։ Պատրաստելու համար100մլ ջուր +6,5մլ 80%անոցը, կամ 12,5մլ 40%անոցը։
Ներարկիչով առանց ասեղի լցվում է ճագարի բերանը ( հույս չենք դնում ճագարի խմելու վրա)

27/11/2023

Ուզում են ծանոթացնել ձեզ մի շատ յուրահատուկ կերային հավելման հետ ձկան յուղ։ Շատերը կմտածեն թե ճագարաբուծության մեջ չեն կիրառում, քանի որ ունի սպեցիֆիկ հոտ, որը կարող է փոխանցվել մսին։ Սակայն այստեղ շեշտեմ, որ ձկան յուղը հիմնականում կիրառվում է հղի, կերակրող մայրերի, արտադրող որցերի և փոքր մատղաշի աճեցման համար։ Ձկան յուղը օգտագործում են որպես վիտամին A, D և E -ի աղբյուր։ Պարունակում է նաև յոդ, բրոմ, պոլիհագեցած ճարպաթթուներ և այս ամենը օրգանական միացությունների տեսքով, որի շնորհիվ լավ ներծծվում և յուրացվում է օրգանիզմի կողմից։ Տրվում է խոնավ խառնուրդ կերի հետ խառնված։ Քանի որ ունի բավականին սպեցիֆիկ հոտ և համ սկզբից տրվում է շատ քիչ քանակով, այնուհետև քանակը հասցվում է համապատասխանին։ Մատղաշին 0,5- 1գրամ,
հղի մայրերին 2-3գրամ,
կերակրող մայրերին 3-3,5 գրամ, արտադրող որցերին 1-1,5 գրամ

27/11/2023

ԱՄԵՆԱ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿԸ 🐇Ճագարների զուգավորումը🐰
Մի Ճագարամայրը միանգամից բերում է միջին հաշվարկով 7-10 ձագեր, և տարեկան հղիությունը լինում է երեքից հինգ փուլ: Որոշ ճագարաբուծների հաջողվում է մեկ էգից ստանալ ավելի քան 40 ճագար, բայց կենդանու համար, իհարկե,վերարտադրության այդպիսի տեմպերը շատ դժվար են լինում: Էգերը և արուները սեռահասուն են դառնում արդեն չորս ամսականում, սակայն խորհուրդ է տրվում թույլ չտալ, որ ճագարները զուգավորվեն ոչ շուտ, քան հինգ ամսականում իսկ որոշ ցեղատեսակներ յոթ ամսականում,երբ կենդանի զանգվավծը 4 կգ և ավելի է, այս դեպքում սերունդներն ավելի առողջ կլինեն:Որոշ ճագարաբուծներ կարծում են, որ ճագարնների առաջին ծինը պետք է տեղի ունենա մեկ տարեկան հասակում, այս դեպքում ձագերը ծնվելու են մեծ և դիմացկուն հիվանդությունների նկատմամբ, իսկ մայր ճագարը նրանց կերակրելու ավելի շատ կաթ կունենա: Ճագարաների բուծման մեջ լավագույն արդյունքի հասնելու համար հետագա սերունդններ ապահովվող մայր պետք է ընտրել այն էգերին, որոնք մեծ, առողջ սերունդ են տալիս և լավ են կերակրում ձագերին, ձագերին մայրական խնամքի տակ պետքա նման մինչև 50 օրկան, որպեսզի ընդօրինակի մայրական բնազդը: Եթե նկատվում է, որ ճագարամայրը ձագեր է ուտում, դրանք պետք է հեռացվեն և չնտրվեն հետագա բուծման համար:Շարունակելի։

27/11/2023

Կաթնաթթու
Այս պրեպարատը պետք է ունենա ցանկացած ճագարաբույծ, լինում է 40 կամ 80 %-ոց: Կարող է կիրառվել ախտահանության նպատակով (ջրխմոց,կերաման) , մաշկի վերքերի մշակման համար և ամենակարևորը էնտերիտների, գաստրիտների , փքանքների, տինպանիայի, ստամոքսի սուր լայնացման բուժման նպատակով: Կաթնաթթվի նույնիսկ ցածր պարունակությունը կերում , դրական է ազդում մարսողական համակարգի գործունեության վրա: Լավացնում է սննդի յուրացումը , կանխում է փքանքների առաջացումը, ազդում է որպես հակասպազմատիկ ստամոքսի և աղիների սֆինկտորի վրա, դանդաղեցնում է ախտածին ֆլորայի զարգացումը աղիներում, լավացնում է նյութափոխանակությունը և իմունային համակարգի գործունեությունը, խթանում է կենդանիների արագ աճը:
Վանդակների ախտահանման համար օգտագործվում է լուծույթ, որի խտությունը թույլատրելի է 10-30% -ի սահմաններում: Ստամոքս-աղիքային գործունեության լավացման համար պրոֆիլակտիկ նպատակով տալիս են 2%-ոց կաթնաթթվի լուծույթ՝ 2 ամսական հասակից սկսած, տրվում է 1 անգամ թարմ լուծույթի տեսքով, 3 օր 1 շաբաթ ընդմիջում և այդպես շարունակ: Իսկ բուժման նպատակով տրվում է 5 %-ոց կաթնաթթվի լուծույթ, որը 5 մլ –ի չափով ներարկիչով խմացնում են հիվանդ ճագարին, օրը 1 անգամ մինչև նշանների անհետանալը:

Address

Aygek

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ew HS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share