«Հուսալիություն, վստահություն, որակի ապահովում»:
Շնորհիվ հարուստ փորձի և ավանդույթների, որոնք փորձում են պահպանել և զարգացնել, Ակորդը մինչև այսօր մնում է առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում: Մեծ հաջողությամբ հաստատել է իրեն ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային շուկաներում:
Ամենակարևոր գործոնը հաջող զարգացման գործում դա ցանցի մշտապես նորացումն է, համագործակցումը այլ ընկերությունների հետ, ինչպես նաև բարիացակամ վերաբերմունքը հաճախորդների նկատմամբ:
Խանութը մշտապես համալրվում է նորագույն տեխնիկաներով` առաջարկելով երաժշտական գործիքների, ձայնային, ինչպես նաև լուսային սարքավորումների լայն տեսականի` առաջատար արտադրողներից:
Այստեղ կա այն ամենը ինչ անհրաժեշտ է սկսնակ և պորոֆեսիոնալ երաժիշտների, ձայնային ինժեներների և պրոդյուսորների, ռեստորանների, ակումբների, կինոթատրոնների համար: Ընկերությունը առաջարկում է անհատական լուծումներ ամենաքմահաճ հաճախորդներին:
Գործունեությունը սկսել ենք 80-ական թվականների սկզբին, փոքր ծավալի երաժշտական գործիքների առք ու վաճառքով, որը հիմնադրել է Սարգիս Ասլանյանը այսօրվա ֆիրմայի գործադիր տնօրենը: Այնուհետև 1990թ.-ից բացվել է երաժշտական գործիքների կոմիսիոն խանութ, որի հիմքի վրա հիմնադրվել է «Սարգիս և Դավիթ Ասլանյաններ» ՍՊԸ-ն:
Ֆիրմային խանութում հիմնականում իրականացնում է երաժշտական գործիքների առք ու վաճառք