Ջասի

Ջասի Դարձնենք իրականությունն առավել հարմարավետ ու ակնահաճ:

30/08/2024

🇵🇭

14/10/2022
 #Ջասի, հարմարավետ ընտրություն փոքրիկիս համար։
25/09/2020

#Ջասի, հարմարավետ ընտրություն փոքրիկիս համար։

24/09/2020

Գույները, փափկության ու տաքության զգացողությունը փոխում են մեր տրամադրությունը։ Մնացե'ք Ջասիի հետ, լա°վ։ 😘 😘

 #Ջասի բարձեր 🥰 "Ձեռագործ աշխատանքի համար սակարկել չի կարելի"                                                          Ա...
05/07/2020

#Ջասի բարձեր 🥰 "Ձեռագործ աշխատանքի համար սակարկել չի կարելի" Անրի Վեռնոյի "Մայրիկ" ֆիլմից։ Ամեն ձեռագործ բարձ իր պատմությունն ունի։ Ընտրված գույնը, անձը, ում համար գործում ես, պատկերը, որ կյանքի ես կոչում, կենդանություն են առնում մարդկային մատներից։ Ամեն մատի հպումը կտորին հաղորդում է էներգիա, որ փոխանցվում է ստեղծողից գնորդին։ Սա այն ուժն է, որ երբեք չի վաճառվում և տարբեր է դարձնում ձեռագործ աշխատանքը. մոտեցնում է բնությանը։ 👏😍👏

 #Ջասի բարձեր  #գյոզալակարոտ  🌹🌹Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև...
22/06/2020

#Ջասի բարձեր #գյոզալակարոտ 🌹🌹

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

💚💚Jasipillows ❤️❤️ Ջասիբարձեր💛💛                       Spring refers to love, hope, youth and growth. 💓Pillow with eterni...
18/04/2020

💚💚Jasipillows ❤️❤️ Ջասիբարձեր💛💛 Spring refers to love, hope, youth and growth. 💓Pillow with eternity💞 love💗💕 simbol. 💝 Գարունը սեր է, հույս, երիտասարդություն ու բարգավաճում։ Բարձ' հավերժական 💚սիրո❤️խորհրդանիշով։

Բնության կենարար ուժը զգում ես հատկապես գարնանը։ Սիրտդ ծառս է լինում իր տեղից ու պատրաստ է ցանկացած ուժի դիմակայել, ապրե...
09/04/2020

Բնության կենարար ուժը զգում ես հատկապես գարնանը։ Սիրտդ ծառս է լինում իր տեղից ու պատրաստ է ցանկացած ուժի դիմակայել, ապրել ու արարել նորովի։🥰 💃💪🚴‍♂️🤾‍♂️🏋️‍♂️🤩😀🌺

 #Ջասի բարձեր                                                      Առողջաբեր Ծաղկազարդ 🥰 🌻🌺🌼💐🌷🏵️☘️🤩🌻💐🐞🌺🌼🍀🌹🏵️🌴☘️🥀😍🌺🥀🌺
05/04/2020

#Ջասի բարձեր Առողջաբեր Ծաղկազարդ 🥰 🌻🌺🌼💐🌷🏵️☘️🤩🌻💐🐞🌺🌼🍀🌹🏵️🌴☘️🥀😍🌺🥀🌺

Վախթանգ Անանյան                              Անձրև                                                                     Ս...
04/04/2020

Վախթանգ Անանյան Անձրև Սիրում եմ անձրևը,երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառա’տ,ծանր,որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ:Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:
…Ասում են ,ես անձրևի տակ եմ ծնվել և , երբ աշխարհ եկա՝առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը:
Գոռգոռում են ամպերը , կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում:
Դա օգոստոսն էր , բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում:
Առանց մորս համաձայնությունը հարցնելու , շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը:Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը:Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար…
Ահը սրտում իջել է մայրս լեռերից ՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը,իջել է ամպերի միջից:Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ , բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս:Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում մինջև ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար:
Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր ,որ դեռևս կենդանի եմ:
Կես դար է անցել այդ օրերից :Դու վաղուց ննջում ես հողի տակ ,աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը,վաղամեռ մայր իմ:Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ , ոտաբոբիկ,քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում:
Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ ՝քո վերջին պտուղը:

Address

Erevan

Telephone

+37494310707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջասի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ջասի:

Shortcuts

Share