11/05/2020
Մեր օրերում համացանցի ազդեցությամբ մարդիկ մեծ ծավալով ինֆորմացիա են ստանում ամեն ինչի մասին, այդ թվում բյութի ապրանքների։ Մարդիկ, դիտելով այդ բոլոր գովազդները, բյութի պրոցեդուրաները ու բլոգները, ակամա ցանկություն են ունենում գնել ու փորձել տեսած ամեն ինչ։
‼️😮 Դրա համար անցած տարվա հաշվարկներով 2020 թվականին մարդիկ խնամքի պարագաների վրա գլոբալ տարեկան հաշվարկով պիտի ծախսեն 500 միլիարդ դոլար։
Իհարկե անցած տարի դա կանխատեսելիս չգիտեին, թե ինչ կկատարվի 2020-ին, բայց ինձ թվում է, որ այդ ցուցանիշը չի պակասի, եթե չավելանա, որովհետև մարդիկ պարապությունից ավելի շատ են համացանցում ու ավելի շատ բաներ են փորձում։
📢 Բայց բարեբախտաբար էդ նույն համացանցում անցած տարի սկիզբ առավ մի ակցիա-շարժում, որը կրում է անվանումը։
Ինչումն է նրա իմաստը։ Այն "խելամիտ սպառում" գլոբալ շարժման բյութի գիծն է։ Այս շարժման մասնակիցները կոչ են անում ՉԳՆԵԼ ավելորդ կոսմետիկա։ Այսինքն օգտագործել ունեցած կոսմետիկան ու խնամքի միջոցները, նոր անցնել մյուսին։
‼️💁💰💰Օրինակ բլոգերներից մեկն ասել է, որ կիրառելով այդ մեթոդը ինքը ամսեկան 220 դոլար արժեցող իր խնամքը այժմ նույն արդյունքով անում է,բայց ծախսում է 49 դոլար։
🤔📢 Ինչ է պետք այս շարժման համար։
🙈 1. Չնայել բլոգներ ու գովազդներ (բայց ես կարծում եմ կարելի է նայել, բայց չտրվել գաղթակղությանը):
🔎2. Որոշակի ֆիլտր կիրառել գնումներ կատարելիս։ Օրինակ, գնել միայն բնական բաղադրիչներով նյութեր, կամ մշակվող տուփերով, կամ մենակ հայրենական արտադրանք։ Մի խոսքով որոշակի սկզբունք կիրառել։
🧴3. Օգտագործել ունեցած կոսմետիկան ամբողջությամբ, հետո գնել նորը։
🤷Ինչ է մեզ տալու այս շարժումը։
💰Նախ խնայելու ենք գումար։
🧺Երկրորդ խնայելու ենք տեղ հարդարասեղանին, դարակներում, տանը։
🌍Ու ամենահաճելին. խնայելու ենք էկոլոգիան։ Գաղտնիք չէ, որ մեր օգտագործսծ այդ բոլոր նյութերն իրենց սրվակներով հանդերձ գնում են աղբաման հետո աղբարկղ 🗑️ հետո աղբահոր, հետո բնություն 🌱🌊🌅🌄 գետեր, լճեր, օվկիանոսներ, հետո բույսերի ու կենդանիների մեջ🐷🐄🐑🐟🦞, հետո մեր սեղաններին ու մեր ստամոքս։ Հետևաբար որքան քիչ կոսմետիկա կիրառենք, այնքան քիչ դրանք կուտենք 🤷😁 Շատ հետաքրքիր է ձեր մոտեցումն այս շարժմանը։ Պատրաստ եք նման փորձ անել?