Գիտունիկ

Գիտունիկ ԳԻՏՈՒՆԻԿ Գրքեր, գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր, նվերներ։

Խաղասեր տառերը. Ինտերակտիվ այբբենարանՀայոց այբուբենի տառերն էլ ձեզ պես սիրում են խաղալ: Այս գիրք-տետրի հերոսների հետ դու...
13/09/2026

Խաղասեր տառերը. Ինտերակտիվ այբբենարան

Հայոց այբուբենի տառերն էլ ձեզ պես սիրում են խաղալ: Այս գիրք-տետրի հերոսների հետ դուք էլ կարող եք մասնակցել բառախաղերին, լուծել հանելուկներ, գուշակել բառը, սովորել նաև հայերենի ուղղագրությունը խաղերի միջոցով…

Իսկ եթե ուզում եք իմանալ ճիշտ եք կատարել առաջադրանքը, թե՝ ոչ, ակտիվացրեք էջի QR կոդը և դիտեք տեսանյութը:

Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն ✍️ Յուրի ԱվետիսյանԵրկրորդ՝ լրամշակված հրատարակությունԴասագրքում ներկայացվում են ա...
13/09/2026

Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն ✍️ Յուրի Ավետիսյան

Երկրորդ՝ լրամշակված հրատարակություն

Դասագրքում ներկայացվում են արդի արևելահայերենի ձևաբանական նորմը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Դասագիրքը մատուցում է առավելապես կիրառական գիտելիքներ: Այդ իսկ պատճառով նրանում զետեղված է հարուստ գործնական նյութ՝ առատ օրինակներով, ծանոթագրություններով և այլն: Գործնական նյութին խստորեն առնչվող տեսական հարցերի վերաբերյալ տարբեր լեզվաբանների կարծիքները համառոտ շարադրված են «Տեսակետ» բաժիններում:

Քերականական մի շարք իրողություններ ներկայացվում են նոր մոտեցմամբ, դասակարգման ու մատուցման առավել հստակ մեթոդաբանությամբ:

Դասագիրքը նախատեսված է բուհերի բանասիրության ֆակուլտետների ուսանողների, հայոց լեզվի ուսուցիչների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայերենի քերականությամբ:

💥  Նոր, շատ հետաքրքիր ու հագեցած նյութով գրքեր մաթեմատիկայի համար։《ԼՐԱՑՈՒՑԻՉ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ》2️⃣֊րդ, 4️⃣֊րդ...
13/09/2026

💥 Նոր, շատ հետաքրքիր ու հագեցած նյութով գրքեր մաթեմատիկայի համար։
《ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ》2️⃣֊րդ, 4️⃣֊րդ, 5️⃣֊րդ դասարաններում սովորողների և ուսուցիչների համար։

📚✨ Այբբենարանի դաս առ դաս պլանավորումն արդեն առկա է «Գիտունիկ»-ում։Սիրով պատրաստված՝ ուսուցչի աշխատանքը հեշտացնելու և դա...
13/09/2026

📚✨ Այբբենարանի դաս առ դաս պլանավորումն արդեն առկա է «Գիտունիկ»-ում։

Սիրով պատրաստված՝ ուսուցչի աշխատանքը հեշտացնելու և դասերը ավելի հարմար ու կազմակերպված անցկացնելու համար։ 💙

Հարգելի հաճախորդ երեկ որ ասացի, թե 5-րդ դասարանի ատլաս չկա😌։ Ահա, նոր է լույս տեսել, կրկին կապնվեք, եթե ուզում եք🙂
10/09/2026

Հարգելի հաճախորդ երեկ որ ասացի, թե 5-րդ դասարանի ատլաս չկա😌։ Ահա, նոր է լույս տեսել, կրկին կապնվեք, եթե ուզում եք🙂

💘 Կարոտե՞լ էիք:Ես Տանյա Վեդմինան եմ և կարող եմ այնպեսանել, որ ցանկացած տղամարդ սիրահարվի ինձ`անգամ եթե նա համալսարանի դա...
07/09/2026

💘 Կարոտե՞լ էիք:
Ես Տանյա Վեդմինան եմ և կարող եմ այնպես
անել, որ ցանկացած տղամարդ սիրահարվի ինձ`անգամ եթե նա համալսարանի դասախոս է:
Չնայած Օլեգ Վադիկոյի կատաղի դիմադրությանը` ես նվաճել եմ նրա սիրտը: Նա խաղաց իմ ընկերոջ դերը և ինքն էլ չնկատեց, թե ինչպես սիրահարվեց ինձ: Նա
ունի ամենանուրբ շուրթերը, ամենաքնքուշ ձեռքերը... և սարսափելի բնավորություն:
Ես սիրում եմ նրան, բայց ինչ-որ բան խանգարում է մեր միասնությանը` հպարտությունը, նախանձը, սուտը, վրեժը...
Վտանգված են ոչ միայն մեր
հարաբերությունները, այլ նաև Օլեգի կյանքը:
Ես պետք է փրկեմ նրան և մեր սերը: Ամեն գնով: Սիրահարված վհուկը ընդունակ է ամեն ինչի. այդպիսին է Տանյա Վեդմինայի օրենքը: 🔮

Եթե սկսվեր նորից ✍️ Մ. Լևի2012 թվականի հուլիսի 9-ի առավոտյան «Նյու Յորք Թայմս»–ի հետաքննող լրագրող Էնդրյու Ստիլմանը Հուդ...
07/09/2026

Եթե սկսվեր նորից ✍️ Մ. Լևի

2012 թվականի հուլիսի 9-ի առավոտյան «Նյու Յորք Թայմս»–ի հետաքննող լրագրող Էնդրյու Ստիլմանը Հուդ զոն գետի երկայնքով վազելիս հանկարծակի սուր ցավ զգաց մեջքի ստորին հատվածում. նրա մարմինը հայտնվեց արյան լճակում...
Երբ նա գիտակցության եկավ, 2012 թվականի մայիսի 7-ն էր՝ ուղիղ երկու ամիս առաջ: Այդ պահից սկսած՝ Էնդրյուն վաթսուն օր ունի իր մարդասպանին բացահայտելու համար: Վաթսուն օր՝ պարզելու, թե ով է ուզում իր մահը և ինչու: Նյու Յորքից մինչև Բուենոս Այրես Էնդրյուն սկսում է ժամանակի դեմ մի լարված մրցավազք: Հետաքրքրաշարժ և սրտառուչ այս պատմությունը վերածվում է գլխապտույտ հանգուցալուծման...

Մի գդալ սեր ✍️ Փոփի Ջ. ԱնդերսոնԷնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել․ շահութաբեր ռեստորան, փայլուն կա...
07/09/2026

Մի գդալ սեր ✍️ Փոփի Ջ. Անդերսոն

Էնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել․ շահութաբեր ռեստորան, փայլուն կարիերա, ճանաչում և ֆինանսական ապահովություն։ Սակայն մի օր զգում է, որ կորցրել է կյանքի ու իր սիրելի աշխատանքի հաճույքը։ Ամեն ինչից հեռանալու և ինքն իրեն վերագտնելու մտադրությամբ Էնդրյուն մեկնում է Մեյն։ Առափնյա փոքրիկ քաղաքում հանգիստը սկսվում է ճանապարհային պատահարով։ Ծանոթանում է Բրուքի հետ՝ համառ, ինքնուրույն ու սրամիտ մի աղջկա, որն ամենևին պատրաստ չէ ներել անփույթ անծանոթին։ Սկզբում նրանք չեն հանդուրժում միմյանց և խուսափում են հանդիպումից, բայց ճակատագիրը նորից խաչում է նրանց ճանապարհները։ Կյանքը նրանց ստիպում է բացահայտել իրենց վախերը, վերագնահատել արժեքները և պայքարել սիրելի մարդկանց համար։ Պարզվում է, որ երջանկության համար երբեմն բավական է ընդամենը... մի գդալ սեր։Հումորով, ջերմությամբ և անսպասելի շրջադարձերով լի ռոմանտիկ պատմությունը հիշեցնում է, որ իսկական սերը գալիս է այն պահին, երբ ամենից քիչ ես սպասում նրան։

Б. М. Есаджанян, А. Г. Баласанян Русский язык 3, 4 Радуга Եսաջանյան, Ռուսաց լեզու 3, 4 Օգտագործված նորմալ վիճակ` 2000դ
07/09/2026

Б. М. Есаджанян, А. Г. Баласанян Русский язык 3, 4 Радуга Եսաջանյան, Ռուսաց լեզու 3, 4
Օգտագործված նորմալ վիճակ` 2000դ

Տետրերի նոր տեսականի
06/09/2026

Տետրերի նոր տեսականի

Address

Բարեկամության16/2
Noyemberyan
4101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+37493483723

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գիտունիկ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գիտունիկ:

Shortcuts

Share

Category