04/09/2026
1942 թվական։ Օկուպացված Փարիզ։ Ճոխ ու շքեղ սեղան, գեղեցիկ բաժակաճառեր, ջերմ ժպիտներ ու առաջին հայացքից անկեղծ թվացող հաճոյախոսություններ։ Բրիժիտ Մանսեի ծննդյան երեկոն խոստանում էր դառնալ պատերազմական ծանր առօրյայից կտրվելու և անհոգ ժամանակ անցկացնելու կատարյալ առիթ։
Սակայն ուրախությունը վայրկենապես փշրվում է, երբ հենց տան պատուհանների տակ սպասվում է երկու զինվորական։ Շատ չանցած՝ տան շեմին անսպասելիորեն հայտնվում է գերմանացի մի սպա և ներկաներին դաժան վերջնագիր ներկայացնում․ խնջույքի մասնակիցները իրենք պետք է որոշեն ու հանձնեն իրենցից երկուսին՝ որպես պատանդ։
Սեփական կյանքը փրկելու ցանկությունն արթնացնում է մարդկային ամենամութ բնազդները՝ ստիպելով յուրաքանչյուրին ընտրել, թե ում կյանքն է պակաս արժեքավոր։ Ի վերջո, ովքե՞ր կլքեն իրենց աթոռները, իսկ ովքե՞ր կմնան վայելելու կիսատ թողած խնջույքը։
Արժեքը` 2900 դրամ
🚗 ԱՆՎՃԱՐ առաքում Երևանում
📪 փոստային առաքում` 500 դրամ
📚Պատվիրելու համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել
📞 044537474
Մեր հասցեներն են`
📍 Բարեկամության գետնանցում
📍Ազատության 11
📍Պարույր Սևակ 51/1