26/04/2022
❓Ինչու է Մելիսսա Օրգանիկի արտադրանքը այդքան փրփրուն և տարբերվող
💚Ահա և ամբողջ գաղտնիքը, մենք օգտագործում ենք բնական ծագում ունեցող փափուկ մակերևութային ակտիվ նյութեր։
😌Վստահ ենք ձեր մոտ առաջացավ հարց, իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մակերևութային ակտիվ նյութերը և ինչի՞ համար են։ Մենք մի փոքր կպատմենք դրանց մասին։
ℹ️Մակերևութային ակտիվ նյութերը (ՄԱՆ) նյութեր են, որոնք միացնում են ջուրը և յուղերը այնպես, որ ստացվեն պղպջակներ, բոլորիս սիրելի սպիտակ փրփուրը, որոնք նաև գլխավոր բաղադրիչներն են ցանկացած մաքրող միջոցի։
👉🏻Դրանք լինում են սինթետիկ և բնական ծագման։ Սովորաբար մաքրող նյութեր արտադրելուց գործարանները օգտագործում են սինթետիկ ծագման ՄԱՆ-եր, որոնք ստացվում են նավթամթերքից, քանի որ դրանք ավելի մատչելի և հասանելի են, սակայն ավելի ագրեսիվ և վտանգավոր։
🤌🏼Քանի որ Մելիսսա Օրգանիկի գլխավոր սկզբունքն է բարձր որակը և բնական ծագման արտադրանքը, մենք իհարկե օգտագործում ենք թանկարժեք և բնական ծագման ՄԱՆ-եր, որոնք մեծամասամբ ստանում են բույսերից, որոնց շնորհիվ էլ մեր արտադրանքը համեմատ մնացածի ավելի անվտանգ է, ավելի փրփրուն, ավելի թանձր և բարձր կոնցենտրացիայի, ինչի շնորհիվ էլ օգտագործվում են ավելի երկար և խնայողաբար🤩
Մեր առավելություններից մեկի մասին` հակիրճ💚
Եթե հետաքրքիր էր, չմոռանաք հավանել հրապարակումը🫶🏼