15/09/2022
❗️Հարգելի՛ հայրենակիցներ,
Պատերազմի ժամանակ տնտեսությունը չպետք է կանգ առնի, #բիզնեսըպետքէաշխատի ավելի ինտենսիվ ու պատասխանատու կերպով, քանի որ պետության եկամուտների հիմնական աղբյուրը վճարված հարկերն են։
Մենք պետք է աշխատենք ավելի մեծ եռանդով, քան երբևէ։
Մենք բազմիցս մասնակցել ենք տարբեր դրամահավքների, ներածին չափով նպաստել և օժանդակել ենք բանակի հզորացմանն ու մարտունակությանը։ Այսօր նույնպես մեր փոքրիկ թիմը շարունակում է հնարավորինս աջակցել և կանգնել բանակի կողքին։
Մենք աշխատում ենք ավեի քան 20 կանանց հետ, որոնց #ձեռագործ աշխատանքները ներկայացված են մեր հարթակներում : Յուրաքանչյուրը մի զինվորի մայր է, որը հիմա մարտնչում է հանուն մեր խաղաղության։ Վաճառքներ ապահովելով,մենք օգնում ենք, որպեսզի իրենք փոքր ինչ թևթևացնեն իրենց տան հոգսը:
Այսօր նաև Nviri-ի ծննդյան օրն է՝ պատրաստել Էինք մեծ անակնկալ մեր հետևորդների համար,սակայն չեղարկել ենք ամեն ինչ:
Ժամանակ և սիրտ չկա՛ ուրախության, կա’ ցանկություն օգնել և սատարել մեր բանակին և մեր հայ մայրերին: Ուստի #բիզնեսըչպետքէկանգնի:❗️