14/09/2026
Ստեղծագործական զարգացման յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն ու իր պահանջները։
Հենց այդ մոտեցմամբ են մշակված «Նևսկայա Պալիտրա»-ի տարբեր սերիաները՝ հաշվի առնելով նկարչի փորձը, գունընկալումը, կիրառվող տեխնիկան և նյութերի նկատմամբ տարբեր պահանջները։
«Սոնետ»-ը այս համակարգի ամենաբազմազան շարքերից մեկն է՝ համադրելով որակը, լայն տեսականին և հասանելիությունը։
Ներկեր, վրձիններ, մարկերներ, կտավներ, թուղթ և բազմաթիվ այլ նյութեր՝ տարբեր տեխնիկաներով աշխատելու, նոր հնարավորություններ բացահայտելու և ստեղծագործական հմտությունները զարգացնելու համար։
«Սոնետ»-ը հարմար է ուսումնական գործընթացի, ամենօրյա ստեղծագործական աշխատանքի, նոր տեխնիկաների յուրացման և սեփական ձեռագիրը ձևավորելու համար։
Եվ այս ամենի հիմքում «Նևսկայա Պալիտրա»-ի տարիների փորձն ու նկարչական նյութերի ստեղծման հարուստ ավանդույթն է։
«Սոնետ» — զարգացիր, փորձիր, ստեղծագործիր։
Nevskaya Palitra Armenia
@