10/02/2022
Դեռևս վաղ անցյալում աստղային երկնքում կողմնորոշվելու նպատակով գիտնականներն ավելի պայծառ աստղերը միավորել են տարբեր երևակայական պատկերների խմբերով և անվանել համաստեղություններ կամ աստեղատներ։ Երկնակամարում ներկայումս կարելի է հաշվել այդպիսի 88 համաստեղություն։
Թվում է թե համաստեղություն կազմող աստղերն իրար շատ մոտ են, բայց իրականում նրանք գտնվում են իրարից հսկայական հեռավորությունների վրա։
Համաստեղություններն անվանել են դեռևս վաղ անցյալում հին հույները, արաբները, հայերը և այլք։ Վաղ շրջանի անուններում գերակշռում են կենդանիների՝ Առյուծ, Կարապ, Կարիճ, հին հունական դիցաբանական հերոսների՝ Պերսեոն, Անդրոմեդա, ավելի ուշ շրջանում հայտնվել են Օկտանտ, Ժամացույց և այլ անվանումներ։ Արաբների կնքած անունները, որպես կանոն, սկսվում են ալ մասնիկով՝ Ալթաիր, Ալդեբարան, Ալգոլ և այլն։ Իսկ թե ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել գիշերային երկնակամարում, կախված է նրանից, թե տարվա որ ժամանակ, Գիշերվա որ ժամին, և Երկրի որ վայրից է կատարվում դիտումը։
#համաստեղություն #երկինք #տիեզերք #տեղեկություն📰