23/07/2023
Շատերս մեր ծարավը հագեցնելու համար օգտվել ենք Հանրապետության Հրապարակում գտնվող ցայտաղբյուրից։ Առաջին հայացքից թվում է, թե հասարակ ցայտաղբյուր է, սակայն այն ավելի մեծ նշանակություն ունի, քան միայն ծարավը հագեցնելը💦
Հրապարակի ցայտաղբյուրը
կառուցվել է 1965 թվականին։ Այն կոչվում է «Յոթ աղբյուր», քանի որ կազմված է 7 փոքր ցայտաղբյուրներից, և զարդարված է ավանդական հայկական նախշերով: Ցայտաղբյուրները պարունակում են շատ գաղտնիքներ։
✅ Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:
✅ Երկրորդ գաղտնիքը` Ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին։
✅ Երրորդ գաղտնիքը Կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
✅ Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում:
✅ Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Գաղտնիքները մշտապես բացահայտվում են յուրաքանչյուր տարվա մայիս ամսին: Այս անգամ չբացահայտեցի մինչեւ դեկտեմբեր: Բոլորը հարցնում էին Նուռին ` ինչու՞ չի բացահայտում: Պատասխանում էր` որ թաքցնելու մեջ արդեն հուշումն է: Եթե կանգում եք ցայտաղբյուրի առջեւ` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
Իսկ դու որ՞ գաղտնիքը գիտեիր։
Արուս Դավեյանի ֆեյսբուքյան էջից