07/02/2022
Շատերը կարծում են, թե Kevlar, Aramid, Twaron և մի քանի այլ անուններով նյութերը նույնն են: 🤔
❓Արդյո՞ք դա այդպես է: Պարզե՞նք
❗️Տարբերություններից առաջնայինն այն է, որ Twaron-ն առաջին անգամ մշակվել է Akzo-ի կողմից՝ 1970-ականներին, իսկ Kevlar-ը 1965-ին, DuPont ընկերության կողմից: Twaron-ը թեթև պարաամիդային մանրաթել է: Այն շատ նման է Կեվլարին և ունի բարձր հարվածային դիմադրություն։ Ինչպես և Կևլարը, Twaron-ը հինգ անգամ ավելի ամուր է, քան պողպատը:
✅Արամիդը նու՞յնն է, ինչ կեվլարը:
Արամիդային մանրաթելերի արտադրությունը հայտնի է Kevlar® և Nomex® ապրանքանիշերի շնորհիվ: Դրանք ունեն յուրահատուկ և շատ կիրառական հատկություններ։ Տարբերությունը կայանում է նրանց կառուցվածքում. Kevlar®-ը պարաարամիդ է, մինչդեռ Nomex®-ը մետաարամիդ է:
Արամիդը պոլիամիդ է, որի ամիդային կապերի առնվազն 85%-ը կցված է արոմատիկ օղակներին:
✅Ո՞րն է ավելի ամուր, Կևլարը թե Արամիդը:
Արամիդային մանրաթելերն ունեն բարձր ամրության և քաշի հարաբերակցություն:
Kevlar®-ը շատ ամուր է, մի փոքր ավելի ամուր, քան ածխածնային մանրաթելը(carbon)՝ միավոր քաշի համար: Արամիդայն մանրաթելերն ունեն ամրություն-քաշ մեծ հարաբերակցություն՝ համեմատած այլ կոմերցիոն մանրաթելերի հետ: Արամիդային մանրաթելը ունի նույն կարգի ձգման ամրություն, ինչ ապակեմանրաթելը, բայց կարող է ունենալ մինչև երկու անգամ ավելի մեծ կոշտություն:
✅Ինչի համար է օգտագործվում Twaron-ը:
Twaron-ը էֆեկտիվ է զրահաբաճկոններ պատրաստելու համար: Twaron-ի բարձր ձգման ամրությունը զրահաբաճկոններին և բալիստիկ այլ հագուստներին տալիս է հատկություն, դիմադրելու ներթափանցումանը, ծակելուն և կտրմանը, որոնք կարող են առաջանալ փամփուշտների, դանակների, բեկորների և այլ սպառնալիքների պատճառով:
✅Ի՞նչն է նման Կևլարին:
Նանոցելյուլոզը շատ նման է ապակեմանրաթելին կամ Կևլարին. այն շատ կոշտ է, թեթև և ունի ութ անգամ ավելի մեծ ձգման ամրություն, քան պողպատը:
✅Թա՞նկ է արդյոք Կևլաևը
Կևլարի(պոլիպարաֆենիլենային տերեֆտալամիդ) արտադրությունը թանկ է՝ կապված խտացված ծծմբաթթվի օգտագործման դժվարության հետ՝ ջրի մեջ չլուծվող պոլիմերը լուծույթում պահելու համար դրա սինթեզի և մանման ընթացքում:
✅Ո՞րն է տարբերությունը Nomex-ի և Kevlar-ի միջև:
Nomex-ը մետապոլիամիդ է, Կեվլարը՝ պարապոլիամիդ ։ Կառուցվածքային տարբերությունների պատճառով այս նյութերի հատկությունները տարբերվում են. Kevlar-ն ունի առաձգականության ավելի բարձր գործակից՝ դարձնելով այն կոշտ, մինչդեռ Nomex-ը փոխում է իր կառուցվածքը, երբ տաքանում է (այսինքն՝ այն կլանում է ջերմությունը և փոխվում քիմիապես), հետևաբար՝ ունի ավելի մեծ ջերմային դիմադրություն:
✅Արդյո՞ք Kevlar-ը հրակայուն է:
Kevlar®-ն ըստ էության հրակայուն է՝ պաշտպանելով մինչև 426 աստիճան ցելսիուս հասնող ջերմային վտանգներից: Բացի այդ, Kevlar® մանրաթելերը չեն հալվում, կաթում, պահպանում այրումը:
✅Արդյո՞ք Zylon-ը Կևլարից ուժեղ է:
Zylon-ի ձգման ամրությունը 5,8 ԳՊա է, ինչը 1,6 անգամ գերազանցում է Կևլարին: Բացի այդ, Zylon-ի Յունգի մոդուլը ունի բարձր՝ 270 ԳՊա արժեք, ինչը նշանակում է, որ այն ավելի կոշտ է, քան պողպատը:
✅Ի՞նչ է Technora-ն
Technora-ն արամիդ է, որը հարմար է տարբեր կիրառությունների համար, որոնք պահանջում են բարձր ամրություն կամ քիմիական դիմադրություն: Այն Teijin Aramid-ի ապրանքանիշն է: Technora-ն կիրառվել է 2004 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը պարաշյուտով իջեցնելու ժամանակ։
#գործվածք #կևլար