11/09/2026
💍 Հարսանեկան սինիների գեղեցկությունը ոչ թե դեկորի քանակի, այլ ճիշտ ընտրված մանրուքներիմեջ է։
1. Ծաղիկների ճիշտ ընտրություն
1-2 արտահայտիչ ծաղիկ երբեմն շատ ավելի նրբաճաշակ է, քան չափազանց ծանրաբեռնված ձևավորումը։
2. Ներդաշնակ գունային գամմա
2–3 հիմնական երանգը ստեղծում է ավելի հավաքված ու էլեգանտ տեսք։
3. Որակյալ տեքստիլ
Նուրբ գործվածքը, ժանյակը կամ թավիշը կարող են ամբողջությամբ փոխել նույնիսկ ամենապարզ սինին։
4. Ժապավեններ ու փոքր դետալներ
Ճիշտ ընտրված ժապավենը պետք է լրացնի կոմպոզիցիան, ոչ թե մրցի ծաղիկների հետ։
5. Ճիշտ դասավորություն
«Թանկ» տեսքը հաճախ հենց հավասարակշռության մեջ է՝ ոչ շատ դատարկ, ոչ էլ ծանրաբեռնված։
Գեղեցիկ հարսանեկան ձևավորումը սկսվում է մանրուքներից։
Լաֆլորում ստեղծում ենք հարսանեկան սինիների անհատական ձևավորում՝ համապատասխանեցնելով ձեր հարսանիքի ոճին ու գույներին։ 🌸