Arevis

Arevis Մեր թեյերի մեջ Արև կա

Մեղրիի նռան բնական հյութ 🍷Թարմ,ամբողջական և բարձրորակ  նռներից քամած հյութ, որն  անմիջապես սառեցվել է, որպեսզի պահպանվեն...
16/03/2026

Մեղրիի նռան բնական հյութ 🍷

Թարմ,ամբողջական և բարձրորակ նռներից քամած հյութ, որն անմիջապես սառեցվել է, որպեսզի պահպանվեն նռան բոլոր օգտակար հատկությունները։

✔ 100% բնական
✔ Առանց շաքարի և հավելումների
✔ Բարձրացնում է հեմոգլոբինը
✔ Ուժեղացնում է իմունիտետը

1 լիտր -- 5000 դրամ

0,3 լիտր -- 1500 դրամ

0,25 լիտր – 1250 դրամ

Պարզապես հալեցրեք և վայելեք իրական նռան հյութի համը 🍷

Ունենք սահմանափակ քանակությամբ։ Պետք է վերցնեք Գարաժ մոլլի մոտից։

Հեռ․ 093-324-709 Ռուզաննա
#Բնականբարիքներ

15/03/2026
Նուռը դեռ վաղ ժամանակներից հայկական և այլ մշակույթներում համարվել է պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշ: Սա այն քիչ...
03/11/2025

Նուռը դեռ վաղ ժամանակներից հայկական և այլ մշակույթներում համարվել է պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշ: Սա այն քիչ մրգերից է, որի հյութը նույնքան օգտակար է, որքան միրգը, քանի որ կեղևը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք, քամվելու ընթացքում, առատորեն անցնում են հյութին:

Նռան հյութի սննդային արժեքը․
Մրգերի մեջ նուռն առաջատար է հակաօքսիդանտների պարունակությամբ․ երեք անգամ գերազանցում է կանաչ թեյը կամ նարինջը: Մեկ բաժակ նռան թարմ քամված հյութը լրացնում է օրվա A, C, և E վիտամինների պահանջի 40 տոկոսը: Այն նաև կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի, նիացինի, թիամինի ու ռիբոֆլավինի հարուստ աղբյուր է:

Նռան հյութի առողջարար հատկությունները
1. Սրտի համար
Ապահովելով արյունատար անոթների պատերի ճկունությունը, նվազեցնելով արյան մեջ պարունակվող վատ խոլեստերինի քանակը և ավելացնելով լավ խոլեստերինի քանակը՝ նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:

2. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Չնայած նռան հյութը պարունակում է ֆրուկտոզա՝ այն, մյուս մրգերի նման, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2 շաբաթ ամեն օր նռան հյութ խմելուց հետո շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի արձանագրվել:

3. Կարգավորում է արյան ճնշումը
Նուռը համարվում է բնական ասպիրին՝ թույլ չի տալիս արյան մակարդումն ու արյան գնդիկների խցանումների առաջացումը արյունատար անոթներում: Այն հայտնի է նաև բարձր ճնշումն իջեցնելու հատկությամբ:

4. Պաշտպանություն քաղցկեղից
Նռան հյութը պայքարում է մարմնում առկա ազատ ռադիկալների դեմ և կանխում քաղցկեղի առաջացումը: Շնորհիվ մեծաքանակ հակաօքսիդանտների՝ օգնում է արյան սպիտակ գնդիկներին չեզոքացնել մարմնում տոքսինները, հանգեցնելով առողջ իմունային համակարգի ձևավորմանը: Ավելին՝ այն արգելափակում է արոմատազները, որոնք անդրոգենը փոխակերպում են էստրոգենի, հորմոնի, որը էական դեր է խաղում կրծքի քաղցկեղի ձևավորման գործում:

5. Հանգստացնում է ստամոքսը, բարելավում մարսողությունը
Նռան հյութը նպաստում է ստամոքսի և լյարդի կանոնավոր աշխատանքին: Քանի որ չի պարունակում խոլեստերին կամ ճարպեր՝ խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին: Մեկ բաժակ նռան հյութի մեջ խառնելով մեկ թեյի գդալ բնական մեղր՝ ստանում եք մարսողական համակարգը կարգավորող, դիարեայի և դիզենտերիայի դեմ պայքարող բնական միջոց:

6. Իմունային համակարգի հզորացում
Նռան հյութը՝ հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ, ադյունավետ պայքարում է վիրուսների ու բակտերիաների դեմ՝ լրացուցիչ օժանդակություն հասցնելով մեր իմունային համակարգին: Բոլոր մրգերից ամենաշատը նուռն է, որ ունի ՄԻԱՎ-ի վիրուսի արգելափակման պոտենցիալ:

7. Կանխում է սակավարյունությունը
Քանի որ պարունակում է մեծ քանակությամբ երկաթ՝ նռան հյութն օգնում է հաղթահարել արյան կարմիր գնդիկների պակասը: Քթից արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է նռան հյութին ավելացնել շաքարավազ և մեկ-երկու կաթիլ կաթեցնել քթի մեջ:

8. Հակատարիքային առավելությունները
Նռան հյութը օգտակար է մաշկի բոլոր տեսակների համար: Օրինակ՝ շնորհիվ իր մոլեկուլային կառուցվածքի և օմեգա 3 հագեցած ճարպաթթվի՝ ապահովում է չոր մաշկի լիարժեք խոնավացում և սնուցում: Խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը նպաստում է կնճիռների առաջացման դանդաղեցմանը և երիտասարդ մաշկի պահպանմանը: Այն նաև օգտակար է յուղոտ և պրոբլոմատիկ մաշկի համար․ եթե բամբակով քսեք մաքուր լվացած, յուղոտ մաշկին՝ կկարգավորի սեբումի արտադրությունը և կկանխարգելի մաշկի կորյակացումը:

9. Օգնում է սպիների վերացմանը
Մաշկի էպիդերմիսի և դերմիսի շերտերում օգնում է բջիջների վերարտադրմանը՝ արագացնելով վերքերի սպիացումը, ապա նաև՝ սպիների վերացումը: Նռան հյութը պաշտպանում է ուժեղ արևայրուքից, օգնում արևից ստացած այրվածքների լավացմանը:

10. Կանխարգելում է մաշկի քաղցկեղը
Պարունակում է անտոցիանին և հիդրոլիզացվող տանին նյութեր, որոնք ունեն ուժեղ հակաքաղցկեղային ազդեցություն: Անմիջապես մաշկին քսելու դեպքում՝ նռան հյութը խթանում է կոլագենի արտադրությունը:

11. Կանխում է մազաթափությունը
Կանոնավոր նռան հյութ սննդակարգում օգտագործելն ամրացնում է մազարմատները, մազերը ստանում են փայլ ու առողջ տեսք:

Այսպիսով՝ սննդակարգում ներառիր նռան բնական հյութ, և արդյունքը երկար չի սպասեցնի:😊

ՈՒՐՑթարգմանություն՝ на русском - чабрец, in English - thyme․Ուրցը հրաշալի խոտաբույս է, որն օգտագործվում է ինչպես թարմ, ա...
16/07/2024

ՈՒՐՑ
թարգմանություն՝ на русском - чабрец, in English - thyme․

Ուրցը հրաշալի խոտաբույս է, որն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում: Այն հայտնի է իր թարմեցնող համով ու անուշաբույր հոտով: Խոհարարության մեջ հիմնականում օգտագործվում է ուրցի տերևները: Այն ավելացնում են թեյերի, մսային, ձկնային ու բանջարեղենային կերակուրների մեջ, ինչպես նաև համեմում ապուրներն ու սոուսները:
Հավաքված է Մեղրիի լեռնային բարձրադիր վայրերից, ծովի մակարդակից 2535 մետր բարձրության վրա:

Սիրելի Գոհար ջան։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել  Ձեզ հսկայական աշխատանքի համար, որը  Դուք կատարել  եք։ Առանց  Ձեր ...
12/01/2023

Սիրելի Գոհար ջան։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հսկայական աշխատանքի համար, որը Դուք կատարել եք։ Առանց Ձեր եւ ՍՁ դպրոցի պրոֆեսիոնալ փորձագետների մասնակցության, ես հաջողություններ չէի արձանագրի։

Гоар Мкоян
Սոցիալական ձեռներեցների դպրոց /School of Social Entrepreneurs

05/08/2021

«Արևիսը» Սոցիալական Ձեռնարկատիրություն է։
Մեր թեյերի համար հումք է հանդիսանում սյունյաց սարերից հավաքված խոտաբույսերը, որոնք ավանդաբար բարերար ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։

Մասրենին (լատ.՝ Rōsa), վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ...
26/05/2021

Մասրենին (լատ.՝ Rōsa), վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։
Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում (900-2200 մ բարձրություններում):
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները և ծաղիկները, որոշ չափով տերևները, կեղևն ու արմատը։ Դեռևս Հիպոկրատն է նշել, որ մասրենու վարդի թերթիկներն ու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։

ՎԱՐԴ - ծաղիկների թագուհին:Դարեր շարունակ վարդաթերթիկները միշտ հմայել են ու գայթակղել մարդ արարածին իրենց երփներանգներով ...
21/05/2021

ՎԱՐԴ - ծաղիկների թագուհին:
Դարեր շարունակ վարդաթերթիկները միշտ հմայել են ու գայթակղել մարդ արարածին իրենց երփներանգներով ու դրդել նրան փնտրել ու գտնել շատ ու շատ միջոցներ՝ օգտվելու բնության այդ շքեղատեսք գեղեցկուհու օգտակար ու դարմանող հատկություններից:
Շատերիս հոգեհարազատ է մեր տատիկների ու մայրիկների պատրաստած վարդի մուրաբան և օշարակը:
Վարդի եթերայուղի բաղադրիչների զգալի մասն ունեն հակամանրէային, հակաօքսիդիչ, հանգստացնող հատկություններ։ Այդ իսկ պատճառով էլ այն լայնորեն կիրառվում է կոսմետիկ միջոցների, օծանելիքների և բուժաքսուքների արտադրության մեջ։
Բացի արտաքին գեղեցկությունից և շնորհիվ իր քիմիական հարուստ բաղադրության՝ այն ունի նաև բուժիչ հատկություններ: Վարդի թեյն լայնորեն օգտագործվում է իր տարբեր գեղագիտական և բուժիչ հատկությունների պատճառով և օգնում է թեթեւացնել ցավերը: Վարդի թերթիկներ պարունակող թեյափնջերը կարող է նաև օգնել մարսողությանն և ունեն հանգստացնող հատկություն:
Դրա համար մեր թեյափնջերում մենք օգտագործում ենք վարդի թերթեր:

Ուրց -  (լատ.՝ Thýmus), խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանո...
19/05/2021

Ուրց - (լատ.՝ Thýmus), խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։
Հայաստանում տարածված է լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում։

Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում։ Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Address

Հայաստան, Երևան, Ամիրյան փող., 1 շենք
Yerevan
0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevis posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share