Jerusalem Bracelets

Jerusalem Bracelets Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Jerusalem Bracelets, Shopping & retail, Hyusisayin poxota, Yerevan.

23/04/2024

Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:
Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

23/04/2024
23/04/2024

Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։ Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի, ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։ Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով։ Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։ Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։ Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

Սաղմոս 120 (121)

23/04/2024

Մաքուր սրտից բխած աղոթքը պատարագի նման փրկություն է անում։
Եզնիկ Կողբացի։ Բարի լույս։

23/04/2024

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ.

Այս կիրակին կոչվում է Կարմիր, քանզի Եկեղեցին ոռոգվում է ու ծաղկում Քրիստոսի Արյամբ: Կարմիրը նաև Մարտիրոսների հեղված արյունն է խորհրդանշում:
Ըստ Հինանց կիրակիների կարգի, երրորդ կիրակի օրը, աշակերտների միջոցով, հաստատվում է Քրիստոսի Եկեղեցին, և զղջացողներն ընդունվում են Եկեղեցու մեջ, ինչը խորհրդով համապատասխանում է Պահոց «Անառակի կիրակիին», իսկ Հինանց չորրորդ կիրակի օրը ընդունվում են Եկեղեցու կարգերը, ինչը խորհրդով համապատասխանում է Պահոց «Տնտեսի կիրակիին»: Եվ այսօրվա ընթերցվածում Պետրոսը՝ որպես Եկեղեցու տնտես, երեցներին պատվիրում է, որ յուրաքանչյուրն ըստ իր շնորհների, բարությամբ հովվի իրեն վստահված հոտը:

Պողոս առաքյալը՝ ըստ արժանվույն գնահատելով վարդապետների ու հոգևոր հովիվների անհրաժեշտությունը Եկեղեցու կյանքում, նրանց իրեն պատվակից է անում՝ ասելով. «Եվ ում որ Աստված կարգեց Եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներ, երկրորդ՝ մարգարեներ, երրորդ՝ վարդապետներ, ապա՝ զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ» (Ա Կորնթ. ԺԲ 28):

Նաև պատճառաբանում է՝ ասելով. «Հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ, ի շինություն Քրիստոսի Մարմնի» (Եփես. Դ 12): Քանզի ինչպես քարերի մի շարքով տաճար չի կառուցվում, և մի ծաղկով գարուն չի գալիս, այդպես էլ մի խումբ հովիվներով Եկեղեցին անխախտ չի պահվում: Տիրոջ միայն մի երևումը բավարար չեղավ՝ հաստատելու Նրա հարությունը, այդ պատճառով էլ մինչև համբարձումը հաճախակի գալիս էր աշակերտների մոտ, որպեսզի աստիճանաբար հաստատի նրանց, քանզի Տիրոջ մարդեղության ամբողջ նպատակը կայանում էր Իր Եկեղեցին հաստատելու մեջ:

Այդ պատճառով Տերը, Տիբերական ծովեզերքին երևալով Իր աշակերտներին, երեք անգամ ասաց Պետրոսին. «Արածեցրո՜ւ Իմ ոչխարներին» (Հովհ. ԻԱ 15): Եվ ինչպես Նոր կիրակի օրը Տերը, ձեռնարկելով Եկեղեցու հաստատումը, հաստատեց առաքյալներին, նույնպես և այսօր հովիվներին հաստատելով՝ Եկեղեցին հաստատված համարեց: Աստված Եկեղեցու մեջ կարգեց նախ առաքյալներին, ապա՝ մարգարեներին, այնուհետև՝ վարդապետներին, հետո՝ հովիվներին, որոնց Պետրոսը երիցակիցներ է կոչում:

Տերը Եկեղեցին հաստատուն պահելու համար նրանում միշտ վարդապետներ ու հովիվներ է կարգում: Եվ Պետրոսն էլ իմանալով, որ Ճշմարիտ դավանության վեմի վրա է շինվում Եկեղեցին, նախանձախնդրությամբ վառվելով հոտի փրկության համար, այս կիրակի օրն աղաչում է բանական հոտի հովիվներին. «Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին, ես էլ նույնպես լինելով երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության» (Ա Պետ. Ե 1): Եվ դիմելով Աստծու կողմից հոտի վրա հաստատված եպիսկոպոսներին՝ ավելացնում է. «Զգո՜ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին Նա փրկեց Իր Արյունով» (Գործք Ի 28):

Պետրոսը նույնպիսի հավատարմություն է պահանջում նաև եպիսկոպոսներից՝ իբրև երիցակիցներից և Քրիստոսի չարչարանքների վկաներից: Քանի որ եպիսկոպոսները հաղորդ են առաքյալների աստիճանին ու փառքին, ուստի Եկեղեցու հաստատության համար հարկավոր են ինչպես առաքյալներ, այնպես էլ՝ եպիսկոպոսներ: Այդ պատճառով առաքյալը պատվիրում է Տիմոթեոսին, որպեսզի նա օրինակ լինի հավատացյալներին՝ ասելով. «Օրինա՜կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12): Քանի որ ինչպես աղբյուրն է պարտեզի համար, և ամպը՝ անջրդի հանդերի, նույնն է և առաջնորդը հոտի համար:

Աղբյուրի ու ամպի պակասությունը Աստծու մեծ ցասումն է ցույց տալիս, ինչի մասին ասում է Եսային. «Կլքեմ Իմ այգին, թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ Իմ ամպերին, որ չանձրևեն Իմ այգում» (Եսայի Ե 6): Դրան հակառակ Աստծու մեծ բարեհաճության նշան է աղբյուրների առատությունը. իմաստունների բազմությունը և հանճարեղ թագավորները, քանզի եպիսկոպոսները հոգևոր թագավորներ են: Երբ ժողովուրդը հաճելի է Աստծուն, Աստված նրանց մեջ բարի ու հանճարեղ մարդիկ է կարգում, իսկ երբ ոչ՝ իմաստուներին վերցնում է ժողովրդի միջից:

Երբ Մովսեսը մի փոքր հապաղեց լեռան վրա, հրեաները մեծ փութով ընկան կռապաշտության գիրկը (տե՜ս Ելք ԼԲ 1): Այդ պատճառով Զաքարիան ասում է. «Արթնացի՜ր, ո՜վ սուր, Իմ հովվի վրա և նրա ընկեր տղամարդու վրա, Ես պիտի հարվածեմ Իմ հովվին, և Իմ հոտերը պիտի ցրվեն, Ես Իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիվների վրա» (Զաքար. ԺԳ 7): Այսինքն՝ հովվին հարվածելով՝ հոտը ցրվում է, ինչպես և՝ երբ վերցնում են առաջնորդին, ժողովուրդն իսկույն ցրվում է: Այդպես Հեսուի ու Եղիազար քահանայի մահանալուց հետո ժողովուրդն ընկավ կռապաշտության մեջ (տե՜ս Հեսու ԻԴ 30-33) մինչև Սամվել մարգարեի գալուստը, ով նրանց դարձի բերեց (տե՜ս Ա Թագ. Է 3):

Ինչպես քանոնի ծռվելով ծռվում է գիծը, այնպես էլ քահանայապետի վարքի կամ դավանության ծռվելով ծռվում է և ժողովուրդը: Այսպես՝ Ահարոնի ծռվելով ժողովրդի մեծ մասը տրվեց կռապաշտության, և եթե Մովսեսը մի փոքր էլ հապաղեր, ապա ամբողջ Եկեղեցին «կծռվեր»: Այդ պատճառով էլ Պետրոսն ասում է երեցներին. «Արածեցրե՜ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված՝ վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք» (Ա Պետ. Ե 2-4):

Եվ ինչպես մեծ է քահանայապետի պատիվը, նույնպես և մեծ է գործած մեղքը և հավասար՝ ողջ ժողովրդի գործած մեղքին: Քանի որ Աստված պատվիրեց քահանայի գործած մեղքերի համար մատուցել նույն պատարագը, ինչ ամբողջ ժողովրդի գործած մեղքերի համար (տե՜ս Ղևտ. Դ 4, 13):

Հատված Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից

23/04/2024

Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։

Ավետարան ըստ Ղուկասի 11:26

23/04/2024

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից։ Ամեն։ Բարի լույս։

23/04/2024

ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

23/04/2024
23/04/2024

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Դո՛ւ, Տիրուհի, որ համարձակ ես քո Միածին Որդու առաջ, աղաչիր Իր Արյամբ գնված հոտի համար, որպեսզի Նա պահի Իրեն ապավինողներին չարի բոլոր որոգայթներից և զանազան փորձություններից։ Ամեն։

23/04/2024

Տե՛ր իմ, քաջալերիր ինձ նեղությանս մեջ, մխիթարի՛ր վշտերիս մեջ, ու արժանի դարձրու ինձ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչև ի մահ, հրաժարվելով այս աշխարհի հեշտություններից և դասակից լինել Քո երանելիներին ու դրախտում անմահ կյանք վայելեմ: ԱՄԵՆ:

Ս.Եփրեմ Ասորի

Address

Hyusisayin Poxota
Yerevan

Telephone

+37443683433

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Jerusalem Bracelets posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share