Magi

Magi Magi ընկերությունը հիմնադրել է Մարգարիտ Ստեփանյանը 2019 թ?

Լինելով աշխատաշուկայում ոչ մրցունակ՝ իր առջև խնդիր է դրել հիմնել ընկերություն և ստեղծել նոր աշխատատեղեր՝ հատկապես անմրցունակ կանանց համար։ Դա կնպաստի, որ վերջիններս սովորեն ներկա ժամանակներում շատ պահանջված ու արդիական դերձակի մասնագիտությունը։

Ընկերությունն արդենիսկ առաջին տարում մեծ հաջողություններ գրանցեց։

Ավելի քան 20 պայմանագիր, այդ թվում նաև այն, որ ընկերությունն օգնել է սիրիահայ երիտասարդ մայրերին ձեռք բերել մասնագիտություն, նորավարտ ուսանողներին սպահովել է մասնագիտական պրակտիկայով և աշխատանքով։

Magi ընկերությունն արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցի բազմաթիվ կանանց օգնեց մուտք գործել աշխատաշուկա։

Magi-ին ունի բազմաթիվ ծրագրեր՝ շուկայում իր կայուն տեղն ապահովելու և տեղական արտադրանքը զարգացնելու համար։

Մշակույթը կրելու բան է։ Պատմությունը՝ ապրելու։ 🇦🇲MAGI-ն ստեղծում է իրեր, որոնց մեջ հայկական ժառանգությունը դառնում է ժամ...
23/08/2026

Մշակույթը կրելու բան է։ Պատմությունը՝ ապրելու։ 🇦🇲

MAGI-ն ստեղծում է իրեր, որոնց մեջ հայկական ժառանգությունը դառնում է ժամանակակից առօրյայի մի մաս։

🌿 Բնական նյութեր
🖐️ Խնամքով պատրաստված
🏔️ Ոգեշնչված հայկական բնությունից ու մշակույթից
✨ Ժամանակակից դիզայն՝ հայկական ինքնությամբ

Գոգնոցներ, տոպրակներ և աքսեսուարներ, որոնք պարզապես իրեր չեն․ դրանք պատմություն են, որը կարող ես կրել քեզ հետ։

MAGI — Carry culture. Wear identity.

📩 Պատվերների համար՝ Direct
#Հայկական #ՀայկականԲրենդ

Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center
20/08/2026

Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center

13/04/2026

Magi
women.for.nature
Маргарита Степанян

30/03/2026
28/03/2026
Մարտի 27-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության հերթական եռամսյակային հանդիպումը, որի շրջանակում տեղի ո...
28/03/2026

Մարտի 27-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության հերթական եռամսյակային հանդիպումը, որի շրջանակում տեղի ունեցավ քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Մարգարիտ Ստեփանյան Ա/Ձ-ի հիմնադիր տնօրենը։

Շուրջ 7տարի է Մագին  արտադրում է կտորե պայուսակներ հավատալով որ մի օր օրենքը ուժի մեջ է մտնելու ։
26/03/2026

Շուրջ 7տարի է Մագին արտադրում է կտորե պայուսակներ հավատալով որ մի օր օրենքը ուժի մեջ է մտնելու ։

📌 Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կամ առկայությունն ԱՐԳԵԼՈՂ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Մարտի 25-ի Ազգային ժողովի նիստում ամբողջությամբ ընդունվեց 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։

«Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, սա կարևոր և ռազմավարական քայլ է շրջակա միջավայրի պահպանության և կայուն ապագայի ձևավորման ուղղությամբ։
Արգելքի նախագծի մասին շատ է խոսվել և առաջիկայում մի շարք առիթներ կլինեն դրան առավել մանրամասն անդրադառնալու։
Առաջարկվող կարգավորումները ունեն հստակ առողջապահական և բնապահպանական հիմնավորումներ։

Բացի դա մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն։ COP17-ի նախաշեմին այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր երկրին հանդես գալ որպես պատասխանատու պետություն, որը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին։»,- նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

☑️ 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու ձողիկներ) իրացումը կամ առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքներում՝ մանրածախ առևտրի իրականացման ժամանակ։

✅ Բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերը և կափարիչով պլաստիկ տարաները։

Address

Հայաստան
Yerevan
0062

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

+37493348739

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Magi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Magi:

Shortcuts

Share