12/08/2015
https://www.facebook.com/aregnakhakrtaran?fref=ts
Նախակրթարանն երեխաներին ապահովում է 4-անգամյա բարձրորակ սննդով: Խմբում երեխաների թիվը 8-12 է, յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պահպանվում է անհատական,հոգատար վերաբերմունքը:
Աշխ. ժամերը 08:30-19:00, շաբաթ`8:30-16:00, գործում են նաև ժամավճարով խմբակներ:
Հեռ. 091 525637
Գործում են խմբակներ տարբեր տարիքի երեխաների համար` 2-6 տարեկան:
Երեխաների գեղագիտական դաստիարակության համար կազմակերպվում են հետևյալ պարապմունքները.
• երգի (ձայնի մշակում և ցանկության դեպքում ձայնագրություն)
• պարի
• նկարչության
• թատերական
• ծեփագործության
• ապլիկացիայի
• ձեռարվեստի
Կազմակերպվում են նաև մայրենի լեզվի (խոսքի զարգացման), անգլերեն, ռուսերեն լեզուների, տրամաբանական թվաբանության պարապմունքներ:
Նախակրթարանում շեշտը դրվում է.
• երեխաների մտավոր ունակությունների (ինտելեկտուալ խաղեր, շախմատ) զարգացմանը
• ստեղծագործական ունակությունների զարգացմանը
• ֆիզիկական մարզման վրա (մարմնամարզություն, սպորտային տարբեր խմբակներ)
• քննադատական, վերլուծական մտածողության զարգացմանը
• հայագիտական և հայրենասիրական դաստիարակությանը (հաճախ կազմակերպվում են ճանաչողական արշավներ; հայ հեքիաթների բեմականացում)
• բնատուր ընդունակությունների բացահայտմանը և կատարելագործմանը
Նախակրթարանը քչերից մեկն է, որտեղ երեխաների հոգեբանական բարեկեցությունն ու հոգեկան զարգացումն ապահովելու համար կազմակերպվում են մի շարք միջոցառումներ մասնագետ հոգեբանների կողմից:
Գործում են ակնաբույժի, ատամնաբույժի և լոգոպեդի ծառայություններ:
Նախակրթարանն ունի եվրոպական չափանիշներին համապատսախան շենքային պայմաններ, կահավորում, բացօդյա խաղահրապարակ, կինոդահլիճ, մտածողության ճկունությունը խթանող կոնստրուկտոր-կահույք և խաղեր, ջեռուցում, բարձր հիգիենիկ պայմաններ: