VikaSo Glass

VikaSo Glass Ապակեփաթեթների արտադրություն, վաճառք տարբեր գույնի և չափի

17 Օգոստոս, Կիր Աստվածամոր վերափոխման տոն✝️ԽաղողօրհնեքԴրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ եր...
17/08/2025

17 Օգոստոս, Կիր Աստվածամոր վերափոխման տոն
✝️Խաղողօրհնեք

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները:
Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով.
«Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:
Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

09/07/2025
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
19/04/2025

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

21/03/2025

#Ապակեփաթեթների արտադրություն վաճառք տարբեր գույնի և չափսի։ Ընդունվում են պատվերներ։ Կհամագործակցենք #եվրոպատուհանների #արտադրամասերի հետ։
Որակը երաշխավորում է
+37477201930

 #Ապակեփաթեթների արտադրություն վաճառք տարբեր գույնի և չափսի։ Ընդունվում են պատվերներ։ Կհամագործակցենք  #եվրոպատուհանների...
13/03/2025

#Ապակեփաթեթների արտադրություն վաճառք տարբեր գույնի և չափսի։ Ընդունվում են պատվերներ։ Կհամագործակցենք #եվրոպատուհանների #արտադրամասերի հետ։
Որակը երաշխավորում է
+37477201930
@все

08/03/2025

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ, շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մաղթում ենք ձեզ չխամրող գեղեցկություն և հմայք, անսահման սեր և կանացի երջանկություն:
Սիրով VikaSo Glass

Ծնունդդ շնորհավոր,ՍՊԱՐԱՊԵՏ
05/03/2025

Ծնունդդ շնորհավոր,
ՍՊԱՐԱՊԵՏ

Address

Yerevan
0068

Telephone

+37477201930

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when VikaSo Glass posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to VikaSo Glass:

Share

Category