GoonaZard

GoonaZard Զարդեր՝ երեխաների նկարների հիման վրա։
Մենք շունչ ենք տալիս մանկական նկարին։

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 2)🖌🖍ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՋՈՂԱԿ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ1․ Զարգացնում է երև...
28/06/2022

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 2)🖌🖍

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՋՈՂԱԿ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

1․ Զարգացնում է երևակայությունը, ինտելեկտը, ստեղծագործ ունակությունները։
Նկարչության ընթացքում ակտիվ աշխատում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է ստեղծագործելու համար։ Լավ զարգացած երևակայությունը տարբեր նախաձեռնությունների հաջողության գրավականն է։

2․ Նպաստում է երեխայի աշխարհընկալմանը։
Նկարչության միջոցով երեխան սովորում է ստեղծագործ ձևով ընկալել շրջապատող աշխարհը և հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ ունի իրականության սեփական ընկալումը, յուրովի տեսնել իրերն ու երևույթները։

3․ Օգնում է կայանալ։
Նկարչությունը փորձարկումների, ստեղծագործելու, առարկաների նկատմամբ անհատական մոտեցման պրոցես է։ Այդ աշխատանքի ընթացքում երեխան սովորում է ընկալել, ընդունել իր սխալները որպես հնարավորություն նոր ու յուրահատուկ բան ստեղծելու։ Այսինքն՝ սխալը չի ընկալվում որպես բացթողում, բացասական քայլ, ինչպիսին կարող է լինել այլ գործունեության ժամանակ։ Նման մոտեցումը օգնում է ամրանալ, դառնալ ինքնուրույն և հաջողակ։

4․ Բարձրացնում է ինքնագնահատականը։
Նկարի ստեղծման պրոցեսը թույլ է տալիս մարդուն զգալ իրեն ոչ թե «ավազեհատիկ», այլ արարող, ինչը դրական ազդեցություն է ունենում նրա ինքնագնահատականի և ինքնագիտակցման վրա։

5․ Օգնում է երեխային լինել արդյունքամետ։
Աշխատանքի ընթացքում երեխան սովորում է ստանալ իրական արդյունք՝ նկար, տեսնում է իր նոր ունակությունները։ Դա սովորեցնում է նրան դնել նպատակներ և ձևավորում է արդյունքամետություն։

6․ Դարձնում է երեխային կարգապահ։
Գեղանկարչության դասընթացները օգնում են երեխային համակարգել ժամանակը, ձևավորում են համառություն, կարգապահություն։

7․ Նկարչությունն օգնում է գտնել ընկերներ և համախոհներ։
Ընդհանուր հետաքրքրությունները սովորաբար մտերմացնում է մարդկանց։ Երեխան նկարչության խմբակում կարող է գտնել ընկերներ և կիսել իր արդյունքները այլ երեխաների հետ։

8․ Եվ ամենակարևորը՝ նկարչությունը երեխաներին տալիս է էսթետիկ դաստիարակություն՝ համաշխարհային մշակույթին ծանոթացում կերպարվեստի միջոցով։ Նկարչությունն օգնում է զարգացնել երեխայի էսթետիկ ճաշակը։ Ցանկալի է այն զարգացնել փոքր հասակում, երբ երեխան լավ ընկալում է ինֆորմացիան, լսում և հիշում է։ Կարելի է սկսել մանկական արվեստի գրքերից, հայտնի նկարներ պատճենելուց կամ դրանցից ստացած տպավորություններով նկարելուց։

Երեխաներն իրենց ջերմությունն ու սերը տարբեր կերպ են արտահայտում, իսկ ամենաքնքուշ զգացումը ստանում ես, երբ բալիկդ առաջին ...
25/06/2022

Երեխաներն իրենց ջերմությունն ու սերը տարբեր կերպ են արտահայտում, իսկ ամենաքնքուշ զգացումը ստանում ես, երբ բալիկդ առաջին անգամ պատկերում է քեզ։ Այդպես կարողանում ես հասկանալ նրա էմոցիաների ողջ խորությունը 😍
4.5 տարեկան Դավիթն առաջին անգամ նկարել է իր մայրիկին, իսկ մենք՝ մայրիկի օգնությամբ գունավորեցինք այն վառ գույներով։ Այժմ այս նկարը կախազարդի տեսքով զարդարում է մայրիկի պարանոցը 🧡

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 1)🖌🖍Երեխայի զարգացման համար գեղանկարչությունը արժեքավոր է ոչ թե արդյունք...
23/06/2022

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 1)🖌🖍

Երեխայի զարգացման համար գեղանկարչությունը արժեքավոր է ոչ թե արդյունքով, այսինքն՝ ստացված նկարով, այլ անմիջականորեն ստեղծագործական պրոցեսով։ Նկարչության օգտակարությունը երեխաների համար ապացուցված է նաև գիտական տեսանկյունից։

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՈՒՂԵՂԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

1․ Ամենահայտնի օգտակարությունը՝ ձեռքերի փոքր մոտորիկայի զարգացումն է։
Այն խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածելու, խոսքի, տեսողական և շարժողական հիշողության, կոորդինացիայի համար։ Նկարչության ընթացքում մասնակցում են գլխուղեղի երկուկիսագնդերը, ակտիվ ձևավորվում են միջկիսագնդային կապերը։ Նկարչությամբ զբաղվող երեխան իր հասակակիցների համեմատ զարգանում է ավելի արագ ։

2․ Մարզում է հիշողությունը։
Մանկավարժները հաճախ հանձարարությունները տալիս են նկարելու, կառուցելու, պատրաստելու տեսքով, քանի որ տեսողական հիշողությունը մեծ ազդեցություն ունի ընդհանուր հիշողության զարգացման վրա։

3․ Զարգացնում է տարածական ինտելեկը։
Նկարելով երեխան սովորում է փոխանցել առարկաների չափերը, դրանց համաչափությունը, սովորում է տարբերել և փոխանցել գույները, երանգները, ստվերները։

4․ Օգնում է հեշտ յուրացնել ճշգրիտ գիտությունները։
Դպրոցականների համար նկարչությունը բանալի է մաթեմատիկական, ֆիզիկական մոդելների և այլ դիսցիպլինների յուրացման համար, քանի որ զարգացնում է ասոցիատիվ մտածողությունը, տարածության մեջ կողմնորոշման, հարթության վրա արտացոլումը ունակությունները

5․ Երեխան ինքնարտահայտվում է։
Ստեղծագործության միջոցով երեխան ինքնարտահայտվում է, արտացոլում է իր մտքերն, իր հոգեբանական վիճակը աշխատանքում, թղթի վրա։

6․ Օգնում է հանգստանալ։
Նկարչությունը համարվում է հանգստացնող, խաղաղեցնող զբաղմունք։ Նկարչությունը, կավագործությունը հանգստացնում են, հանում են լարվածությունը։ Ստեղծագործելը հատկապես օգտակար է այն երեխաների համար, ովքեր կապրիզների, դեպրեսիաների և նևրոզների հակվածություն ունեն։

Մեր գործընկեր բալիկները տարբեր տարիքի են, իսկ հատկապես ամենափոքրերի նկարները ստացվում են շատ յուրահատուկ, քանի որ նրանց ...
22/06/2022

Մեր գործընկեր բալիկները տարբեր տարիքի են, իսկ հատկապես ամենափոքրերի նկարները ստացվում են շատ յուրահատուկ, քանի որ նրանց երևակայությունը հենց այդ ժամանակ է, որ սկսում է ամենաարագը զարգանալ

3 տարեկան Տիգրանը նկարել է իր սիրելի պապիկին, ում ի դեպ ասում է Պապու 👴

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ

Փիսիկի հեղինակը 7 տարեկան Էվելինան է։ Էվելինան մինասյան գույներով է հարստացնում իր նկարները։ Մեզ համար շատ դժվար էր ընտր...
20/06/2022

Փիսիկի հեղինակը 7 տարեկան Էվելինան է։ Էվելինան մինասյան գույներով է հարստացնում իր նկարները։ Մեզ համար շատ դժվար էր ընտրել նրա գեղեցիկ ստեղծագործություններից որը վերածենք Գունազարդի 🧡🐱

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե բրոշ

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 3)Մյուս ինֆորմատիվ նկարներից, որի մասին ցանկանում ենք խոսել, իրավիճակային նկարներն են ‍👨‍🏫👩‍⚕️...
18/06/2022

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 3)

Մյուս ինֆորմատիվ նկարներից, որի մասին ցանկանում ենք խոսել, իրավիճակային նկարներն են ‍👨‍🏫👩‍⚕️👨‍🚀

Այդպիսիք են՝ «Ես մանկապարտեզում», «Ես հյուր գնալիս», «Ես բժշկի մոտ», «Ես դպրոցում» և այլն։
Իրավիճակային նկարները շատ լավ առիթ են պարզել՝ ինչպես է Ձեր երեխան զգում տվյալ վայրում և ինչ է կատարվում նրա հետ այդ պահին։

Երեխաները միշտ չէ, որ ուղղակիորեն պատմում են այդ մասին, իսկ նկարի միջոցով Դուք կարող եք իմանալ բավական հետաքրքիր մանրամասներ։

Հարցրեք երեխային՝ որտեղ է նա նկարված, ինչ է նա զգում, ինչպիսին է նա՝ ուրախ, տխուր և ինչու։ Ինչ են անում կամ խոսում նկարում պատկերված մյուս մարդիկ (ընկերները, դաստիարակները, բժիշկները, ուսուցիչները և այլն)։

#ԳունազարդՊատմություններ

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 2)Ինֆորմատիվ նկարներից հաջորդը մարդկանց նկարներն են։ 👦👩Խնդրեք երեխային նկարել մարդուկ՝ նման իր...
16/06/2022

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 2)

Ինֆորմատիվ նկարներից հաջորդը մարդկանց նկարներն են։ 👦👩

Խնդրեք երեխային նկարել մարդուկ՝ նման իրեն։ Ստեղծագործության այս արդյունքը ցույց կտա՝ ինչպես է երեխան ընկալում ինքն իրեն․ ինչ է երազում, ինչպիսին է ցանկանում լինել։

- Ուշադրություն դարձրեք՝ ինչպես է ինքն իրեն պատկերում, որքանով մանրամասն են մարմնի մասերը, հագուստը։ Դրանցից կարելի է տարբեր եզրակացություններ անել։

- Ինչպես է իրեն պատկերում մարդկանց խմբում․ եթե իրեն նկարել է մյուսներից փոքր և գտնվում է մի կողմում, ապա դա կարող է խոսել շփման մեջ առկա խնդիրների մասին։

- Ինչպես նաև կարիք կա ուշադրություն դարձնել նկարված մարդուկի տրամադրությանը։ Դա նույնպես եզրակացությունների լավ աղբյուր է։

Շարունակելի 👩👦

#ԳունազարդՊատմություններ

Արծաթե կախազարդ մայրիկի համար։ Կախազարդի հետևի կողմում Լիլիանայի սիրո արտահայտումն է իր մայրիկին 😍 #ԳունազարդՊատմություն...
15/06/2022

Արծաթե կախազարդ մայրիկի համար։ Կախազարդի հետևի կողմում Լիլիանայի սիրո արտահայտումն է իր մայրիկին 😍

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ

Երեխաների ամենահետաքրքիր զբաղմունքներն են ներկերի մեջ թաթախվել, նկարել թաթիկներով, ստեղծագործել այնտեղ, որտեղ թույլատրվա...
13/06/2022

Երեխաների ամենահետաքրքիր զբաղմունքներն են ներկերի մեջ թաթախվել, նկարել թաթիկներով, ստեղծագործել այնտեղ, որտեղ թույլատրված չէ 😍

2.5 տարեկան Արմենը նույնպես բացահայտել է ստեղծագործելու այս ուղղությունը 🧡նա փոքրիկ թաթիկներով թողնում է հետքեր, հետո դրանք վերածում տարբեր պատկերների;

Իսկ Ձեր բալիկն ի՞նչ նկարներ է ստանում թաթիկների գունավոր հետքերից։

#ԳունազարդՊատմություներ | Արծաթե բրոշ

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 1)Շատ հաճախ երեխաների նկարներից կարելի է պարզել, թե ինչպես են իրենք իրենց ընկալում, զգում, ու ...
12/06/2022

ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 1)

Շատ հաճախ երեխաների նկարներից կարելի է պարզել, թե ինչպես են իրենք իրենց ընկալում, զգում, ու վերհանել փոքրիկին անհանգստացնող հարցերը։ Սա հիմնականում աշխատում է 3-5տ և բարձր տարիքների դեպքում։

Այդ նպատակով ավելի ինֆորմատիվ են երեք տեսակի նկարները՝
1․ ընտանիքի նկարը,
2․ ինչպես է երեխան պատկերում մարդկանց,
3․ և իրավիճակային նկարները։
👨‍👩‍👧 Ընտանիքի նկար։ Այսպիսի նկարները պատմում են ընտանիքի ներսում փոխհարաբերությունների մասին՝ երեխայի ընկալմամբ։ Խնդրեք երեխային նկարել ձեր ընտանիքը։
Ինչին է պետք ուշադրություն դարձնել՝
- Ովքեր են ընտանիքի անդամների թվում, ում է նկարում և ում է "մոռացել" երեխան նկարել։ Շատ լավ, եթե երեխան ամբողջական ընտանիքն է նկարել։ Բայց երբեմն երեխան կարող է ընտանիքի փոխարեն ուղղակի նկարել տուն, որտեղ չեն երևում մարդիկ։ Դա վկայում է այն մասին, որ հարազատների հետ շփումը փոքրիկին չի տալիս իրեն անհրաժեշտ ըմբռնված լինելը։ Կամ ընտանեկան մթնոլորտը լարված է։
- Ինչպիսին են ընտանիքի անդամների տրամադրությունները պատկերված։ Նրանք ընկերներ են, ուրախ են, սիրում են իրար, վիճում են և այլն։
- Ընտանիքի անդամների չափերը և հասակները նույնպես շատ հետաքրքիր ցուցանիշ է։ Դրանք կարող են լինել իրական (օրինակ՝ հայրիկը մայրիկից իսկապես բարձրահասակ է), և կարող է խոսել այն մասին, թե ինչպես է երեխան ընկալում՝ ով է ընտանիքում գլխավորը։
- Ինչպես են թղթի վրա տեղակայված կերպարները։ Մարդիկ կարող են տեղաբաշխված լինել իրարից հեռու՝ ամեն մեկն "իր համար"։ Լավ նշան է, եթե բոլորը միասին են։ Այստեղ կարելի է տեսնել երեխայի էմոցիոնալ կապը ընտանիքի անդամների հետ՝ մտերմիկ, թե ընդհանրացված։ Կարելի է բացահայտել շփման և ուշադրության պակասի զգացողությունը հեռվում նկարված ընտանիքի անդամի կողմից։

Շարունակելի 👨‍👩‍👧‍👦

հ․․գ․ եթե թեման հետաքրքիր է, նշեք այդ մասին։

#ԳունազարդՊատմություններ

Փոքրիկ Միշելը շատ հետաքրքիր կերպարներ է ստեղծում։ Մենք շատ զարմացած էինք, երբ դրանք տեսանք։ Մասնագետները գուցե խորհուրդ ...
10/06/2022

Փոքրիկ Միշելը շատ հետաքրքիր կերպարներ է ստեղծում։ Մենք շատ զարմացած էինք, երբ դրանք տեսանք։ Մասնագետները գուցե խորհուրդ տան, որ հետագայում մուլտֆիլմների կամ խաղերի հերոսների պատկերազարդմամբ մասնագիտանա 🎉 Մի քանի կերպարներ թողնում ենք քոմենթներում, որպեսզի դուք նույնպես վայելեք 🧡

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե բրոշ

Մանկական ամենաջերմ հիշողություններից են ճոճանակները, հատկապես երբ բացահայտում ես՝ ինչպես ինքդ քեզ օրորել 🥰 Էլ ավելի մեծ ...
08/06/2022

Մանկական ամենաջերմ հիշողություններից են ճոճանակները, հատկապես երբ բացահայտում ես՝ ինչպես ինքդ քեզ օրորել 🥰 Էլ ավելի մեծ հաճույք է, երբ ծնողներդ են օրորում, շունչդ սկսում է ուրախությունից կտրվել, սիրտդ բարձրանում է վեր ու վեր, գույները դառնում են ավելի պայծառ, մարդիկ վերևից ավելի փոքր, հետո փակում ես աչքերդ ու միայն արևի ջերմությունն ու լույսն ես զգում և արագ բաբախող սիրտդ 🧡

#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GoonaZard posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GoonaZard:

Share

Category