28/03/2019
► - Որքան տարօրինակ են ժամանակակից երիտասարդներրը: Անցյալը դուք ատում եք, իրականությունը՝ արհամարհում, իսկ ապագայի նկատմամբ անտարբեր եք: ⠀
► - Միայն թե ազատությունդ չկորցնես: Ազատությունը սիրուց թանկ է: Բայց մարդիկ այդ բանը սովորաբար չափից դուրս ուշ են հասկանում:⠀
► - Մարդուն կորցնում են միայն այն դեպքում, երբ նա մեռնում է: Մարդիկ այդպես հեշտությամբ իրարից չեն բաժանվում:
💢Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:⠀⠀⠀⠀
#էրիխմարիառեմարկ #ընկերներ #գիրքկարդալընորաձևէ #գիրք #կարդա #գրքամոլ #Երևան