27/07/2021
Չինական տնտեսապես գերարագ զարգացող քաղաքներ, որոնց մասին պետք է իմանալ 💁♂️
🔹 Չենդու՝ պանդաներ, հինալաի խոհանոց, գեղեցիկ տեսարաններ, նաև հարմար պայմաններ բիզնես վարելու համար: 2020թ-ին քաղաքի ՀՆԱ-ն 4% աճ է գրանցել և տեղ գտել լավագույն քաղաքների տասնյակում:
🔹 Չունցին՝ Չնաստանի լեռնային շրջանում գտնվող ժամանակակից 3D ճարտարապետությամբ գերակտիվ քաղաքներից է: Ի դեպ՝ հետաքրքիր է, որ քաղաքում հեծանվորդներ չկան:
🔹 Հանչժոու՝ Սիհու լճի գեղատեսիլ տեսարաններով քաղաքում է գտնվում Alibaba-ի գլխավոր գրասենյակը: Քաղաքի ՀՆԱ-ն գերազանցել է 1, 61 տրիլիոն ուան։
🔹 Ուհան՝ գետերի ու լճերի քաղաքը կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված վայրն է: ՀՆԱ-ն գերազանցել է 1,56 տրիլիոն ուան։
🔹 Սիան՝ առևտրային կարևոր նշանակության քաղաք: Դեռևս վաղ չինական առևտրային քարավանները հենց այստեղով են անցել դեպի Եվրասիա:
🔹 Տյանցզին՝ այն անվանում են «հումորի և նրբաբլիթների քաղաք»: Միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է, որտեղ տեղակայված են խոշորագույն գործարանները, աննորմալ տեմպերով զարգանում է մեքենաարդյունաբերությունն ու նավթաքիմիական արդյունաբերությունը։
🔹Սուչժոու՝ եթե ուզում եք տեսնել ավանդական չինական քաղաք, ապա պետք է այցելել հենց Սուչժոուն: Այստեղ պահպանված են պատմական յուրահատուկ տարրեր՝ պարտեզներ, հին փողոցներ, ջրանցքներ ու զբոսայգիներ:
Միաժամանակ արագ տնտեսական աճի շնորհիվ 2 տրիլիոն յուանը գերազանցող ՀՆԱ-ի ցուցակում դարձավ վեցերորդը: