Accessories By David Murad

Accessories By David Murad Պատվիրելու և հարցերի համար զանգահարել 094883340

Դեռ վաղնջական ժամանակներից Հայաստանը աշխարհին զարմացրել ու հիացրել է ոչ միայն իր կենսասիրությամբ,տոկունությամբ,ճշմարտության հանդեպ ունեցած հավատով,այլ նաև իր հմուտ վարպետներով՝ քանդակագործներով ու որմնադիրներով,մանրանկարիչներով ու ճարտարապետներով։Օտարները միշտ էլ անթաքույց հիացմունքով են խոսել հայ վարպետների տաղանդի ու շնորհքի մասին։ Անգլիացի բանաստեղծ Ջ․Բայրոնն ասել է․

րկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է...>>։ Այսօր էլ Հայաստանը շարունակում է զարմացնել աշխարհին։Հայ ժողովրդի ներկայացուցիչները բոլոր բնագավառներում դրսևորում են իմաստնություն, խելք,յուրօրինակություն, երևակայական կարողություններ։ Երբ 2007թ․-ին Երևանում բացվեց ոսկյա զարդեր արտադրող ընկերությունը, առաջին իսկ այցելուները տպավորված էին։Նոր ոճ,ինքնատիպություն,բացառիկ ու շքեղ զարդեր։Կանացի մատանիներն ու վզնոցները,ապարանջաններն ու ականջօղերը աչքի են ընկնում նրբաճաշակությամբ,մանրակրկիտ աշխատանքով։Այդ զարդերը կանանց տալիս են ինքնավստահություն և ընդգծում են նրանց հմայքը։Իսկ ընկերության արտադրած տղամարդու ոսկյա իրերը կրողին հաղորդում են շքեղ տեսք և խոսում են նրա էքստրավագանտ կյանքի մասին։
ընկերության հիմնադիր Դ․Մուրադյանը նշում է,որ իր նպատակն է համադրել հայկականն ու եվրոպականը,ավանդականն ու ժամանակակիցը․չէ՞ որ հայ ոսկերչությունն ունի հարուստ ավանդույթներ և հին պատմություն։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի ընկերության էքսկլյուզիվ զարդերը՝ պատրաստված անակոնդայի,կոբրայի․․․․․,կաշիներից։Այդպիսի մատանիների,թևնոցների հարուստ հավաքածու ունի ընկերությունը։Դրանք խորհրդավորություն,գրավչություն են հաղորդում թե կանանց,թե տղամարդկանց,ընդգծում են ինքնատիպությունը,և մարդն իրեն կայացած է զգում։Նման զարդեր կրում են գեղեցիկը,նորաձևը գնահատող անհատները։ -ը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը՝ստեղծելով նորանոր հավաքածուներ՝համալրված որակյալ ու անկրկնելի ոսկյա զարդերով։

Address

Movses Xorenaci
Yerevan

Telephone

+37494883340

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Accessories By David Murad posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Accessories By David Murad:

Share