Antares Delivery/Անտարես - առաքում

Call Directions Website Contact the business

Antares Delivery/Անտարես - առաքում Delivery system for books of the Antares publishing house! We can delivery our book for You even to the Mars! You can check! :)

📕 Ի՞նչն է մեզ խանգարում 100% -ով հասնել մեր նպատակներին։ Պարզ է, որ երբեմն դա կախված է իրավիճակից։ Ամեն անգամ, երբ ցանկա...
11/09/2026

📕 Ի՞նչն է մեզ խանգարում 100% -ով հասնել մեր նպատակներին։ Պարզ է, որ երբեմն դա կախված է իրավիճակից։ Ամեն անգամ, երբ ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, նախ մտածում ես. ի՞նչ պետք է հաղթահարեմ։ Ու հաճախ գալիս ես եզրակացության, որ խոչընդոտների ցանկը գրեթե անվերջ է։
📚Եվ ի՞նչն է խանգարում բանակցողներին, երբեմն նույնիսկ շատ փորձառուներին հասնել իրենց նպատակներին։ Հայացքների անճկունությունը, զիջումների դիմելու դժկամությունը, անձնական հավակնությունները․․․ Այո, ցանկը կարող է անվերջ շարունակվել։
📖Այս գրքի էջերում նկարագրված են ազդեցության կոշտ սխեմաները, ներգործության հակադարձ տեխնիկաները, Մաուգլիի, Բենջամին Ֆրանկլինի և այլոց սկզբունքները, որոնք կատարելապես արտացոլում են բանավիճելու յուրահատկությունները։

✍Հեղինակ՝ Իգոր Ռիզով
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📚 Արտաքուստ սկանդալային հղացքով այս ժողովածուն իրականում բանաստեղծությունը նոր հնարավորությունների և արտահայտությունների...
10/09/2026

📚 Արտաքուստ սկանդալային հղացքով այս ժողովածուն իրականում բանաստեղծությունը նոր հնարավորությունների և արտահայտությունների դաշտ դուրս բերելու պոետական համարձակություն է:

✍Հեղինակ՝ Գրիգ
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📚 Բարսելոն, 1957 թվական: Դանիել Սեմպերեն և նրա ընկերն առերեսվելու են իրենց կյանքի մեծագույն մարտահրավերին։Հենց այն ժաման...
09/09/2026

📚 Բարսելոն, 1957 թվական: Դանիել Սեմպերեն և նրա ընկերն առերեսվելու են իրենց կյանքի մեծագույն մարտահրավերին։Հենց այն ժամանակ, երբ ամեն ինչ կարծես սկսում է պարզվել, մի չարագուշակ կերպար Է այցելում Սեմպերեների գրախանութ և սպառնում բացահայտել այն սարսափելի գաղտնիքը, որն արդեն երկու տասնամյակ թաղված է քաղաքի մութ հիշողության մեջ։Ճշմարտությունն իմանալուն պես Դանիելը կհասկանա, որ ճակատագիրն անխուսափելիորեն տանում Է իրեն բախվելու իր ներսում օրեցօր մեծացող մութ գաղտնիքին: Խարդավանքներով և զգացմունքներով լի «Երկնքի գերին» վարպետի վեպ է, որտեղ «Քամու ստվերի» և «Հրեշտակի խաղի» թելերը միանում են գրականության կախարդանքով՝ մեզ տանելով դեպի Մոռացված գրքերի գերեզմանոցում թաքնված առեղծվածը։
Հեղինակ՝ Կառլոս Ռուիս Սաֆոն
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📘 1952-ին հրատարակված «Ծերունին և ծովը» (գրվել է 1950 -ի դեկտեմբերի և 1951-ի փետրվարի միջև) Հեմինգուեյի կյանքի օրոք լույ...
08/09/2026

📘 1952-ին հրատարակված «Ծերունին և ծովը» (գրվել է 1950 -ի դեկտեմբերի և 1951-ի փետրվարի միջև) Հեմինգուեյի կյանքի օրոք լույս տեսած վերջին ծավալուն գեղարվեստական երկն է։ Տարեց կուբացի ձկնորսի դրամատիկ պայքարն իր կյանքի ամենախոշոր ձուկը բռնելու անկոտրում ջանադրությամբ մարդկային ոգու անպարտելիության յուրատեսակ ասք է, որը 1953-ին Փուլիցերյան մրցանակ բերեց հեղինակին։ Հաջորդ տարի Հեմինգուեյին Նոբելյան մրցանակ շնորհելիս «Ծերունին և ծովը» նրա միակ ստեղծագործությունն էր, որ հատուկ հիշատակման արժանացավ։ Վիպակը դարձել է ոչ միայն ամերիկացի գրողի, այլև համաշխարհային գրականության ամենաճանաչված գործերից մեկը։
✍Հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📚 1995-ին լույս տեսած այս գիրքը Ժոզե Սարամագուի այն գործերից է, որ Նոբելյան կոմիտեի հիշատակությանն էր արժանացել աշխարհի ...
07/09/2026

📚 1995-ին լույս տեսած այս գիրքը Ժոզե Սարամագուի այն գործերից է, որ Նոբելյան կոմիտեի հիշատակությանն էր արժանացել աշխարհի ամենահայտնի գրական պարգևը նրան հանձնելիս: Վեպը պատմում Է անանուն քաղաքն անսպասելիորեն համակած կուրության համաճարակի մասին, որը հանգեցնում Է սոցիալական անկման ու քաոսի:
Բրիտանական հանրագիտարանը գիրքը բնութագրել է որպես «XX դարի համաշխարհային գրականության մեծագույն այլաբանություններից մեկը, սարսռազդու և մռայլագին բարոյախոսական պատմություն անարդարության ու բարության մասին»:
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

#Սարամագու #Կուրություն

📘Անգլիացի գրող Ջերալդ Դարելի ինքնակենսագրական վեպը պատմում Է Կորֆու կղզում անցկացրած մանկության տարիների մասին։ Նա սիրով...
06/09/2026

📘Անգլիացի գրող Ջերալդ Դարելի ինքնակենսագրական վեպը պատմում Է Կորֆու կղզում անցկացրած մանկության տարիների մասին։ Նա սիրով ու նուրբ հումորով ներկայացնում է Դարելների արտառոց ընտանիքը, նրանց զվարճալի արկածները և շրջակա բուսական ու կենդանական աշխարհը՝ պատումը համադրելով կղզու վայրի բնության մանրակրկիտ դիտարկումներով։ Աշխույժ ու ջերմ պատմության ընթացքում ընթերցողն ակամա սկսում է սիրել բնության բոլոր արարածներին՝ հազիվ նկատելի միջատ լինի, թե զվարճալի կաչաղակ։ Պարզ լեզուն, կենսուրախությունն ու հիշվող կերպարները գիրքը դարձրել են ամեն տարիքի ընթերցողների սիրելին։
✍Հեղինակ՝ Ջերալդ Դարել
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📚 Ավստրիացի գրող Ինգեբորգ Բախմանի (1926-1973) «Մալինա» վեպը հագեցած է հոգեբանական և փիլիսոփայական բազմաշերտ խորությամբ: ...
05/09/2026

📚 Ավստրիացի գրող Ինգեբորգ Բախմանի (1926-1973) «Մալինա» վեպը հագեցած է հոգեբանական և փիլիսոփայական բազմաշերտ խորությամբ: Անանուն հերոսուհին, հանդես գալով որպես կին և գրող, ուսումնասիրում է սեփական գոյաբանական վիճակը: Անձնական մտորումներն ու երկխոսությունները, որ վեպի կառուցվածքային առանցքային տարրերն են, բացահայտում են հերոաուհու հարաբերությունները իր կյանքի երկու կարևոր տղամարդկանց՝ Իվանի և Մալինայի հետ: Վեպի տարածական և խորհրդանշական տիրույթում Վիեննայի Ունգարգասե փողոցն է, որտեղ կատարվում են իրադարձությունները:
✍Հեղինակ՝ Ինգեբորգ Բախման
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📘 «Թռչունները» (1952) և «Հիմա չնայես» (1971) պատմվածքները Դաֆնի ղյու Մորիեի ամենահայտնի գործերից են: «Թռչուններ»-ում խաղ...
04/09/2026

📘 «Թռչունները» (1952) և «Հիմա չնայես» (1971) պատմվածքները Դաֆնի ղյու Մորիեի ամենահայտնի գործերից են: «Թռչուններ»-ում խաղաղ բնաշխարհը աստիճանաբար վերածվում է ահաբեկող մարտադաշտի, որտեղ մարդն իսկական գոյապայքար է մղում թռչունների դեմ, իսկ «Հիմա չնայես»-ը Վենետիկում ճամփորդող զույգի պատմությունն է՝ իրականի ու երևութականի սահմանագծին, հոգեբանական սարսափի նուրբ օրինակ:
✍Հեղինակ՝ Դաֆնի Դյու Մորիե
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📚Անի Ասատրյան «Աննման»🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։
03/09/2026

📚Անի Ասատրյան «Աննման»
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

📕 Ջուլիա Լամբերթը՝ վեպի խելացի և հմայիչ հերոսուհին, միահեծան իշխում Է անգլիական բեմում. նրա անձական կյանքն ու ստեղծագործ...
02/09/2026

📕 Ջուլիա Լամբերթը՝ վեպի խելացի և հմայիչ հերոսուհին, միահեծան իշխում Է անգլիական բեմում. նրա անձական կյանքն ու ստեղծագործական ուղին առավել բարեհաջող չէին կարող դասավորվել։ Բայց հափրանքն ամենևին Ջուլիայի սրտով չէ, և նա հուզումնալի սիրավեպի մեջ է մտնում աղքատ հաշվապահի հետ, որն իրենից փոքր է 25 տարով: Կյանքն ու թատրոնը, բեմն ու իրականությունը հաճախ են փոխում տեղերը: 1937-ին լույս տեսնելուց ի վեր վեպը մեծ ճանաչման է արժանացել, քանիցս բեմադրվել և էկրանավորվել:
🔖Պատվիրելու հղումը առաջին մեկնաբանությունում։

#Մոեմ #Թատրոն

Address

16a Isahakyan
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Antares Delivery/Անտարես - առաքում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Antares Delivery/Անտարես - առաքում:

Shortcuts

Share

Category