Vlume World’s largest and growing Armenian digital library of eBooks and Audiobooks. VLUME - harnessing the power of storytelling to inspire happiness

🧐Գիտե՞իք, որ Միքայել Նալբանդյանի ազատատենչ ոգին ի հայտ է եկել դեռ դպրոցական տարիներին։ Ահա թե ինչպես է պատանի հանճարը ապ...
09/13/2026

🧐Գիտե՞իք, որ Միքայել Նալբանդյանի ազատատենչ ոգին ի հայտ է եկել դեռ դպրոցական տարիներին։ Ահա թե ինչպես է պատանի հանճարը ապացուցել իր առավելությունը։

📚Բացառիկ տաղանդի շնորհիվ 7 տարի անվճար սովորելով Գաբրիել Պատկանյանի մոտ՝ Նալբանդյանը ստիպված է լինում տեղափոխվել նոր ուսուցչի՝ ոմն Եկենյանի մոտ։ Նկատելով վերջինիս տգիտությունը՝ պատանին համարձակորեն հրաժարվում է դասերից՝ ասելով․ 📝«Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ քո սովորեցրածը վաղուց գիտեմ»։

📍Վիրավորված ուսուցիչը դիմում է հոգևոր վերնախավին՝ պահանջելով հեռացնել «չարաբարո» աշակերտին։ Արդյունքում կազմակերպվում է հատուկ մրցույթ, որտեղ աշակերտն ու ուսուցիչը ցույց են տալիս իրենց գիտելիքները։ Նալբանդյանը փայլուն հաղթանակ է տանում՝ ի ցույց դնելով Եկենյանի տգիտությունը։
Սակայն սուր հումորով օժտված պատանին չի սահմանափակվում դրանով․ նա իրեն թույլ է տալիս մի կատակ՝ «կաթողիկոս» բառի փոխարեն գրելով «կնաթողիկոս»։ Այս սրամիտ, բայց համարձակ քայլով նա վաստակում է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի անդառնալի թշնամանքը։
Ահա թե ինչպես դեռ վաղ տարիքից ձևավորվեց այն սկզբունքային ու համարձակ կերպարը, որին մենք այսօր ճանաչում ենք որպես «Ազատության երգիչ»։
Միքայել Նալբանդյան՝ https://vlume.com/hye/person/EN-471
#ՄիքայելՆալբանդյան
#ԱզատությանԵրգիչ #ՀետաքրքիրՊատմություններ

📣Մենք շարունակում ենք մեր սիրված շարքը՝ «Գրողները մեր օրերում»։Պատկերացրե՛ք 21-րդ դարն է, և հայ գրականության երկու հզորա...
09/11/2026

📣Մենք շարունակում ենք մեր սիրված շարքը՝ «Գրողները մեր օրերում»։
Պատկերացրե՛ք 21-րդ դարն է, և հայ գրականության երկու հզորագույն դեմքերը՝ խորաթափանց Նար-Դոսն ու հասարակական «քաոսներն» անխնա մերկացնող Շիրվանզադեն, հայտնվել են մեր թվային իրականությունում։

📍Նրանք փոխել են իրենց գրիչները համացանցային նամակագրության հետ և քննարկում են մերօրյա կյանքը։
💬 Ի՞նչ կասեին իրար մարդկային հոգու երկու մեծ գիտակները, եթե ունենային նամակագրությամբ շփվելու հնարավորություն։
👉Ահա այսպես ենք մենք պատկերացել այդ նամակագրությունը։
Գրողների նամակագրությունը կարդալուց հետո չմոռանանք ևս մեկ անգամ կարդալ նրանց անմահ գործերը։
📲Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35
📲Նար-Դոս՝ https://vlume.com/hye/person/EN-63
#ԳրողներըՄերՕրերում
#ՆարԴոս #Շիրվանզադե #Քաոս #ՄերԹաղը

09/10/2026

📣Ողջո՜յն, սիրելի՛ բեւեռախոյզ բարեկամներ։ Գիտէ՞ք, թէ ո՛ւր են մեր մոլորակի ամենէն ցուրտ, բայց միեւնոյն ժամանակ ամենէն լուսաւոր ու խորհրդաւոր անկիւնները․․․
📖Սիրով կը ներկայացնենք «Երկիր Մոլորակ» մատենաշարի նոր հատորը՝ «Բեւեռային Շրջաններ»-ը՝📲https://vlume.com/hye/item/EB-1766

📍Այս գիրքը պարզապէս սառոյցի ու ձիւնի մասին պատմութիւն չէ, այլ իսկական ճամբորդութիւն մըն է, որ ձեզ կը տանի դէպի Հիւսիսային եւ Հարաւային բեւեռներ՝ բացայայտելու մեր տան՝ Երկիր մոլորակի շա՛տ հետաքրքրական գաղտնիքները։
👉Ի՞նչ պիտի տայ այս գիրքը փոքրիկներուն․

✅Պիտի բացայայտէ բնութեան հրաշքները. Ինչո՞ւ Հիւսիսը լողացող ովկիանոս է, իսկ Հարաւը՝ սառցաշերտի տակ թաղուած ցամաքամաս, եւ ինչպէ՞ս գիշերները կը շողան կանաչ ու մանիշակագոյն Բեւեռափայլով ✨։
✅Պիտի ծանօթացնէ զարմանահրաշ բնակիչներուն․ բեւեռային արջերուն, փինկուիններուն, հսկայ կէտերուն եւ այն փոքրիկ ծովածիծառին, որ իր կեանքի ընթացքին այնքան կը թռչի, որ կրնար Լուսին հասնիլ ու վերադառնալ։

Արդէն պատրա՞ստ էք, որպես բեւեռախոյզ բանալու գիրքին էջերը, միասին զարմանալու, սորվելու եւ մեր մոլորակը աւելի շատ սիրելու․․․ 💜

#ՄերԵրկիրՄոլորակը #ԲեւեռայինՇրջաններ

📍Մինչ գրամեքենայի գյուտը, գրողներն իրենց գործերը հրատարակիչներին էին հանձնում միայն ձեռագիր։ Բայց ահա, երբ հայտնվում է գ...
09/08/2026

📍Մինչ գրամեքենայի գյուտը, գրողներն իրենց գործերը հրատարակիչներին էին հանձնում միայն ձեռագիր։ Բայց ահա, երբ հայտնվում է գրամեքենան, մի համարձակ հեղինակ որոշում է դառնալ առաջինն աշխարհում, ով իր ամբողջ գիրքը տպագրում է այդ սարքով։
💬Գիտե՞ք, թե որ գիրքն է դա։ Անպայման կիսվեք մեզ հետ ձեր տարբերակով։
Իսկ եթե չգիտեք կամ կասկածում եք, անպայման օգտվեք մեր հուշումից՝👉https://vlume.com/hye/item/EB-1554
#ԱռաջինՏպագիրԳիրքը

09/07/2026

Vlume-ը հիւրընկալուեցաւ Ազգային հեռատեսիլէն։ Զրոյցին նիւթերը՝ հայերէն ընթերցանութիւն, թուային ռազմավարութիւն, մանկապատանեկան գրականութիւն, արհեստական բանականութիւն, Հայաստանի ու Սփիւռքի մէջ գործունէութիւններ, կազմակերպչական համագործակցութիւններ եւ աւելին։
Ամբողջ հարցազրոյցը՝ ստորեւ.

📖Այս հերոսը մեկ կտոր հաց գողանալու համար 19 տարի անցկացրեց բանտում, բայց հետագայում փոխեց իր ողջ կյանքը, դարձավ բարեգործ...
09/06/2026

📖Այս հերոսը մեկ կտոր հաց գողանալու համար 19 տարի անցկացրեց բանտում, բայց հետագայում փոխեց իր ողջ կյանքը, դարձավ բարեգործ, քաղաքապետ և որդեգրեց որբ աղջկա:
📚Սա համաշխարհային գրականության ամենահայտնի գործերից է, որի էլեկտրոնային և ձայնային տարբերակները հասանելի են մեր գրադարանում:
💬Չմոռանաք մեկնաբանություններում կիսվել, թե խոսքը ո՞ր գրքի, ո՞ր հերոսի մասին է:
📍Իսկ եթե ոչ մի կերպ չհաջողվի հիշել, «գուգլ» անելու փոխարեն😉, սեղմեք հղման վրա՝ 👉https://vlume.com/hye/person/EN-274
#ՀամաշխարհայինԳրականություն

Ուրախ ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարան-ի հետ💜
09/04/2026

Ուրախ ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարան-ի հետ💜

📚💜
Սիրելի՛ ընթերցողներ, նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ լավ նորություն ունենք ձեզ համար։ 🤩
💜Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար կրկին հասանելի են հայկական ամենամեծ և առաջատար թվային գրադարանի՝ Vlume-ի էլեկտրոնային պաշարները։

Ձեզ հասանելի են՝
🟣 Բազմաթիվ ձայնագրքեր և էլեկտրոնային գրքեր՝ ավելի քան 250 հեղինակներից։
🟣3500-ից ավել ժամ բարձրորակ ձայնագրություններ՝ ավելի քան 35 լավագույն արվեստագետների կատարմամբ։
🟣Արևելահայերեն և արևմտահայերեն բովանդակություն։
🟣Մանկական պատկերազարդ ու անիմացիոն գրքեր փոքրիկների համար։ 👧📚

Այսուհետ ձեր սիրելի գրքերը կարող եք կարդալ և լսել նաև առօրյա օգտագործման սարքերով՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում։ 📱🎧

🔔 Անվճար անդամակցությունն ակտիվացնելու և մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք Հայաստանի ազգային գրադարան։

Գրանցվելու համար հետևեք տեսաուղեցույցին՝
➡️ https://youtu.be/uvw9cTQx5IA
🌐 Vlume-ի WEB տարբերակը՝
https://web.vlume.com/
#ՀայաստանիԱզգայինԳրադարան #էլեկտրոնայինգիրք #ձայնագիրք #ընթերցողին @подписчики

09/03/2026

📚 «Հայ Գրականութեան Գոհարներ» շարքը կը հարստանայ նոր գիրքով մը։
📖 Այս անգամ ընթերցողին ձեռքը կը հասնի Վահան Թոթովենցի անմրցելի ինքնակենսագրական վէպը՝
📲«Կեանքը Հին Հռովմէական Ճանապարհի Վրայ»` https://vlume.com/hye/item/EB-1752

📚Այս պարզապէս մանկութեան յուշերու հաւաքածոյ մը չէ։ Թոթովենցը իր անկրկնելի ու քնարական լեզուով ընթերցողը կը տանի դէպի հին արեւելքի այն խորհրդաւոր փողոցը, որ սկիզբ կ'առնէր Հռոմէն ու կը հասնէր մինչեւ Պաղտատ։ Այդ ճամբուն վրայ կը բացուի մարդկային տրաման՝ ազնուական, յամառ ու հպարտ հօրը եւ խոնարհ, լուռ, բայց խորունկ մօրը միջեւ։

✨ Իւրաքանչիւր էջին մէջ հեղինակը նուրբ թախիծի, հիւմորի եւ անհուն ջերմութեան միջոցով կը մղէ խորհիլ կեանքի, մահուան, ընտանեկան սրբութեան եւ անդարձ անցած մանկութեան մասին։ Մօրը անսահման սէրն ու հօրը վերջին ճամբորդութեան պատրաստութիւնը կը դառնան հայ գրականութեան ամենայուզիչ ու պատկերաւոր էջերէն մէկը, որոնք մինչեւ այսօր ալ կը հպին իւրաքանչիւր ընթերցողի հոգիին։

📍 Այս արժէքաւոր հատորը հնարաւորութիւն կու տայ նոր սերունդի ընթերցողներուն վերստին բացայայտելու հայ դասական գրականութեան ամենալուսաւոր ու հոգեհարազատ գոհարներէն մէկը։

#ՎահանԹոթովենց
#ԿեանքըՀինՀռովմէականՃանապարհիՎրայ

🔔 «Դպրոցի զանգն է հնչում,Նորից դասի է կանչում.Մանուկները շար-շարանՆորից մտան դասարան»։ 👉Սիլվա Կապուտիկյան 🎊Բարև Դպրոց✨ Ս...
09/01/2026

🔔 «Դպրոցի զանգն է հնչում,
Նորից դասի է կանչում.
Մանուկները շար-շարան
Նորից մտան դասարան»։ 👉Սիլվա Կապուտիկյան
🎊Բարև Դպրոց
✨ Սիրելի՛ դպրոցականներ, թող այս ուսումնական տարին ձեզ համար լինի հետաքրքիր բացահայտումների, մնայուն ձեռքբերումների և բազմաթիվ հաջողությունների տարի։ Մի՛ վախեցեք սխալվելուց, հարցեր տալուց ու նոր բաներ փորձելուց․ հենց այդպես է սկսվում սովորելը 📚։

👩‍🏫 Սիրելի՛ ուսուցիչներ, թող ձեր ամեն մի դաս դառնա փոքրիկ ճանապարհորդություն դեպի գիտելիքի աշխարհ, իսկ ձեր խոսքերն ու հոգատարությունը երկար մնան աշակերտների հիշողության մեջ։

👨‍👩‍👧‍👦 Սիրելի՛ ծնողներ, թող այս տարի ձեր երեխաների կողքին լինեն ոչ միայն դասագրքերը, այլև ձեր քաջալերող խոսքը, համբերությունն ու հավատը նրանց ուժերի նկատմամբ։

💭 Դպրոցական տարիները միայն գիտելիք ստանալու շրջան չեն. դրանք քննադատական մտածողություն, պատասխանատվություն և աշխարհայացք ձևավորելու լավագույն ժամանակահատվածն են։
📖Եղե՛ք պահանջկոտ ինքներդ ձեր հանդեպ, մի՛ բավարարվեք միայն դասագրքային ճշմարտություններով, այլ փնտրե՛ք, վերլուծե՛ք և ձևավորե՛ք սեփական կարծիք։
Միշտ հիշեք՝
«Ով ուշադիր է լինում,
Զանգից զանգ է մեծանում»: 🔔
📍Միասին կարող ենք հասնել ավելիին։ Հարցերի և համագործակցության համար գրել՝ [email protected] հասցեին։
#Սեպտեմբերի1 #ԲարևԴպրոց

Address

New York, NY

Alerts

Be the first to know and let us send you an email when Vlume posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vlume:

Shortcuts

Share

Category